МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +12 °C ... +23 °C Завтра+22 °C
Փոքրիկ ճանապարհորդություն
21:37, 04.01.2013
2790 | 7

Սիրելի ընթերցողներ, գուշակեք թե քաղաքի որ մասից, որ մասն է նկարագրված նյութում:


Մեքենան դանդաղ շարժվում էր: Անիվների տակ ճրթճրթացող խուլ ասֆալտը տաքությունից գոլորշիանում էր: Մարդիկ քայլում էին տաք գոլորշին շնչելով: Մի խումբ աղջիկներ հավաքվել էին այգում, բարձրաձայն զրուցում էին: ՄԻ երաժիշտ- մուրացկան շարունակում էր իր ամենօրյա գործը՝ նվագում էր կիթառ...Երիտասարդ ծաղկավաճառը քիթը կախ նստել ու սպասում էր գնորդի: Մյուս կողմից էլ մի նկարիչ, ինչպես ամեն օր, այսօր էլ ծաղկավաճառի պես քիթը կախ նայում էր աջ ու ձախ. «Գնորդ չկա, փոխարենը բոլորը շտապում են ինչ-որ տեղ, բայց այդ ինչ-որ տեղ գնալու համար նկար պետք չէ՞», -ինքն իրեն, քթի տակ մրմնջում էր նկարիչը:Բոլորի դեմքերին մտածմունք կա. ինչ նկարի ժամանակ է, ինչ ծաղկի, բոլորը հոգսերով լցված շտապում են: Մի խումբ օտարերկրացիներ հավաքվել ու քարտեզը ձեռքներին փորձում են կողմնորոշվել քաղաքում: Մի խումբ դպրոցական երեխաներ հավաքվել են Մատենադարանի մոտ. երևի առաջին անգամ եկել են տեսնելու այդ շքեղ «հնությունը»: Փոքրիկ այգում տղան փորձում է խոսեցնել աղջկան, ով երևի մի քիչ «նազուտուզ» է անում: ՈՒսանողները բժշկական արտահագուստով հավաքվել են՝ երևի ցույց տալու, որ իրենք ապագա բժիշկներ են: Մեքենան շարունակում է կանգնել լուսամփոփի կարմիր լույսի տակ: Խանութի դիմաց բազմաթիվ ուսանողներ իրենց փոքրիկ նախաճաշն են անում, իսկ իմ համալսարանի բակում միայն մի քանի դասին չնստող տղաներ են կանգնած: Երևի նորից ուշացել եմ դասից:

Автор: H.. M..
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
H.. M..
23:10, 27.10.2013
11645 | 0
23:03, 27.10.2013
10318 | 0
19:39, 28.05.2013
36569 | 0
00:07, 26.01.2013
16949 | 0
19:43, 19.01.2013
13816 | 0
19:35, 19.01.2013
38625 | 0
19:29, 19.01.2013
37150 | 0
наверх