МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +29 °C Завтра+29 °C
Կյանքից հեռացավ «Հայերն այսօր» էլեկտրոնային թերթի գլխավոր խմբագիր ՀԱՅԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ
16:55, 19.08.2014
4426 | 0

ՀՀ Սփյուռքի նախարարությունը սրտի խոր ցավով տեղեկացնում է, որ երկարատև և ծանր հիվանդությունից հետո, կյանքի 59–րդ տարում իր մահկանացուն կնքեց ՀՀ սփյուռքի նախարարության «Հայերն այսօր» էլեկտրոնային թերթի գլխավոր խմբագիր, ճանաչված ռադիոլրագրող և մշակութային գործիչ ՀԱՅԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ:

Ծնունդով շիրակցի Հայկ Կարապետյանն ավարտելով Երևանի պետական համալսարանը, իր ամբողջ կյանքը նվիրեց ազգային ռադիոյին՝ այստեղ վարելով հաղորդումներ սփյուռքահայերի համար, նախաձեռնելով ու ղեկավարելով քրիստոնեական դաստիարակությանը նվիրված հաղորդաշարեր: Նա մեծ սեր ուներ երգի հանդեպ, երկար տարիներ Հովհաննես Չեքիջյանի գլխավորած ակադեմիական Կապելլայի երգչախմբի արտիստ էր, երգչախմբի հետ հյուրախաղերով հանդես է եկել աշխարհի տարբեր երկրներում:

2010 թվականից Հայկ Կարապետյանը «Հայերն այսօր» -ի գլխավոր խմբագիրն էր: Միշտ համեստ ու պատրաստակամ, իր գործին նվիրված՝ նա մեծ ավանդ ներբերեց ազգային կյանքի լուսաբանմանը, Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդմանը:

Խորունկ և մեծ ցավ է, որ Հայկ Կարապետյանը հեռացավ՝ անկատար թողնելով բազմաթիվ ծրագրեր: Նրա հիշատակը միշտ վառ կմնա ընկերների ու մտերիմների, հարազատների ու գործընկերների, նրանց բոլորի սրտերում, ովքեր ճանաչել են նրան:

Անկեղծորեն և խորը վշտով ցավակցում ենք Հայկ Կարապետյանի ընտանիքին, բոլոր նրան ճանաչողներին՝ համեստ ու նվիրյալ հարազատի անժամանակ մահվան առիթով:

Հիշատակն արդարոյ օրհնութեամբ յէղիցի:

ՀՀ սփյուռքի նախարարություն
______________________________
Նիդ.Օրագրի կողմից -Կիսում ենք այսքան ծանր կորստյան վիշտը: Մեր ցավակցությունն ու զորակցությունն ենք հայտնում հանգուցյալի հարազատներին, բարեկամներին ու մտերիմներին:


Пресс-секретарь: Նիդերլանդական Օրագիր
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Նիդերլանդական Օրագիր
14:58, 02.04.2024
330 | 0
наверх