МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +11 °C ... +18 °C Завтра+18 °C
Նիդերլանդների արտաքին գործերի նախարարի աթոռը փոխել է Բերտ Կոենդերսի դիրքորոշումը
15:32, 25.02.2015
2273 | 0


Թուրքական «Անադոլու» լրատվական գործակալության հաղորդման համաձայն
Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Բերտ Կոենդերսը հայտարարել է, որ Հայոց Ցեղասպանությանը գնահատական պետք է տան ոչ թե Հայաստանի և Թուրքիայի կառավարությունները, այլ գիտնականները։
Կոենդերսը, մասնավորապես, ասել է. «Կառավարությունը չի կարող գնահատական տալ պատմական իրադարձություններին։ Այս հարցին գնահատական պետք է տան գիտնականները՝ Հայաստանի և Թուրքիայի կառավարությունների հետ համատեղ աշխատանքի արդյունքում» ։
Թուրքիայի Հասարակական քննարկումների կենտրոնի նախագահ Էժդեր Քյոսեն ողջունել է Նիդերլանդների արտաքին քաղաքական գերատեսչության այս քայլն ու նշել. «Սա չափազանց կարևոր որոշում է։ Հաճելի է նման հավասարակշռված դիրքորոշումներ լսելը» ։
Նիդերլանդների հայ համայնքը արտգործնախարարի այս հայտարարությունը որակել է' «խայտառակ»: Առաջին հայացքից պետք էր մտածել, որ Նիդերլանդների արտաքին գերատեսչության ղեկավարն ուղղակի անտեղյակ է իրերի դրությանը և թելում է թուրքական ասեղը ու նրան պետք էր միայն հասկացնել, որ Ցեղասպանությունը անհերքելի փաստ է ու պետք չէ, որ գիտնականները նոր հայտնաբերեն տեղի ունեցած եղելությունը:
Սակայն Նիդերլանդներում գործող Աբովյան մշակութային միությունը, որը նաև համակարգում է FAON – 24 april կոմիտեի աշխատանքները, Նիդերլանդական Օրագրին այլ պարզաբանում տվեց.
«2004 թ. այս մարդը (խոսքը այժմյան նորանշանակ Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Բերտ Կոենդերսի մասին է-ծանոթ.' Ն.Օ) , որպես խորհրդարանի անդամ ելույթ է ունեցել մեր հանրահավաքի ժամանակ և բացեիբաց խոսել ցեղասպանության մասին, իսկ հետո երբ հանդիպեցինք իր գրասենյակում, նորից կրկնեց, որ նա չի կասկածում, որ այն ինչ տեղի է ունեցել հայերի հետ ցեղասպանություն է: Իսկ այժմ որպես նախարար այլ սազ է նվագում: Մեր հուշումով այդ մասին մի քանի շաբաթ առաջ խորհրդարանում նրան հիշեցրել է Հարի Վան Բոմելը' Սոցիալիստական Կուսակցությունից (SP)»:
Բոլորն էլ կարծես նույն նյութից են ձուլված' ասված է պարզաբանման մեջ, լինի ԱՄՆ-ի նախագահը, թե Հոլանդիայի նախարարը, հենց նստում են աթոռին, փոխվում են էությամբ (նույնպես այլ հարցերի նկատմամբ):
Հիշեցնենք, որ 2004 թվականի դեկտեմբերի 21-ին Նիդերլանդների խորհրդարանը միաձայն ընդունել է Ռաուֆուտի բանաձևը՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը։
Пресс-секретарь: Նիդերլանդական Օրագիր
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Նիդերլանդական Օրագիր
наверх