МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +16 °C ... +29 °C Завтра+28 °C
Նիդերլանդներում ցուցադրվում է Հայոց Ցեղասպանության տարելիցին նվիրված ֆիլմ
18:39, 30.03.2015
2499 | 0

Bloodbrothers



Հոլանդական «Ֆարա» («VARA») հեռուստաընկերությունը Հաագայի «Կարևորություն ունեցող ֆիլմեր» («Movies that Matter») փառատոնի շրջանակներում մարտի 20-28-ը ցուցադրել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ պատրաստած «Արյունակից եղբայրներ» («Bloodbrothers») փաստավավերագրական ֆիլմը:
Դրանով ցուցադրությունը չի եզրափակվել: Այն այժմ ընթանում է Նիդերլանդների հանրային հեռուստատեսության 2-րդ հեռուստաալիքով: Փաստավավերագրական ֆիլմը Նիդերլանդներում ապրող թուրք լրագրողի և հայտնի հայ դերասանի մասին է, ովքեր միասին փորձում են պարզել 1915 թվականի եղելությունները: Նրանց հետ միասին հեռուստադիտողը ճանապարհորդում է Թուրքիայով և Հայաստանով, հանդիպումներ ունենում տարբեր տեսակետ ունեցող մարդկանց, բացահայտում Հայոց ցեղասպանության ցավալի դրվագները: Ճանապարհորդելու ընթացքում ի վերջո ֆիլմի հերոսներն իրենց հետազոտության արդյունքում պարզում են որ կատարված ոճիրը Ցեղասպանություն է և իրենց հարգանքի տուրքն են մատուցում Հայոց ցեղասպանության զոհերին:
Ֆիլմի ռեժիսորն ու մտահաղացման հեղինակն է Քեյս Սխապը: Արդեն տպագրված է և հանրությանն է ներկայացված ֆիլմի հերոսների' Սինան Քանի և Արա Հելիչի կողմից հեղինակած "Bloodbrothers" («Արյունակից եղբայրներ») գրքը:
Ավելի վաղ՝ մարտի 11-ին, Ամստերդամում տեղի է ունեցել «Արյունակից եղբայրներ» ֆիլմի ցուցադրությունը` լրատվամիջոցների ներկայացուցիչների համար: Այնուհետև տեղի ունեցած քննարկումներին մասնակցել են ֆիլմի հիմնական դերակատարներն ու գլխավոր ռեժիսյորը, հոգեբան-պատմաբան Թոմ Ցվանը, սոցիոլոգ և ցեղասպանագետ Ուգուր Ունգյուրը, Նիդերլանդների Ներկայացուցիչների պալատի պատգամավոր, «Քրիտոնեական միություն» կուսակցության անդամ Ջոել Ֆորդեվինդը, «Ֆինանսիեր դախբլադ» թերթի փորձագետ Հայկո Եսայանը, Թուրք աշխատավորների միության» նախագահ Մուստաֆա Արանչին:
Գործում է ֆիլմի համանուն ֆեյսբուքյան էջը:
Ֆիլմի վեց մասից բաղկացած հեռուստատեսային ցուցադրությունը, որ սկսվել է մարտի 22-ից հաջորդաբար շարունակվելու են ամեն կիրակի` մինչև ապրիլի 26-ը:
Ֆիլմի հեռուստատեսային ցուցադրություններին կարող եք հետևել այստեղ
Пресс-секретарь: Նիդերլանդական Օրագիր
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Նիդերլանդական Օրագիր
14:58, 02.04.2024
349 | 0
наверх