МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +10 °C ... +20 °C Завтра+21 °C
Ոգեկոչման համերգ Մաստրիխտում
17:53, 16.04.2015
2559 | 0

Հուշահամերգ Հրավերք

Ապրիլի 25-ին. նվիրված Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին:
Հուշահամերգ միջոցառումը տեղի կունենա Մաստրիխտի «Սուրբ
Կարապետ» հայկական եկեղեցում: Սկիզբը՝ ժամը 14: 00-ին․
հասցեն՝ Potterieplein 50, Maastricht.


Հարգելի Հայրենակիցներ

2015 թվականի ապրիլի 24-ին լրանում է Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած մարդկային ոճրագործության՝ հայերի նկատմամբ իրականացրած ցեղասպանության ճիշտ հարյուրամյակը:
Օսմանյան կայսրության կողմից կազմակակերպված սպանդի արդյունքում սպանվել են միլիոն ու կես հայեր:
Այն, որ այդ սարսափելի իրադարձություններն իրենց ուրույն տեղն են թողել Մաստրիխտում, հստակ երևում է Մաստրիխտի այդ ժամանակվա հոգևոր հովիվ Մատերնուս Մյուրեյի ծավալած հայասեր գործունեությունից, որը 1915 թվականի զանգվածային կոտորածների ժամանակ հարյուրավոր հայերի կյանքեր է փրկել՝ այդ թվում և որբ շատ երեխաների:

Նրա եղբոր թոռը՝ Հարի Մյուրեն առ այսօր պահպանում է իրենց տուն ուղարկված այն նամակները, որտեղ եղեռնական սարսափազդու տեսարաններն են նկարագրված:
Այս նախապատմությունը ևս հիմք է հանդիսանում, որպեսզի եղեռնի հարյուրամյակի կապակցությամբ՝ Մաստրիխտի «Անի» հայ համայնքը և «Սուրբ Կարապետ» եկեղեցին ապրիլի 25-ին կազմակերպի հուշահամերգ՝ նվիրված եղեռնի անմեղ զոհերի հիշատակին: Հուշահամերգ-միջոցառումը տեղի կունենա Մաստրիխտի «Սուրբ Կարապետ» հայկական եկեղեցում: Սկիզբը՝ ժամը 14: 00-ին․ հասցեն՝ Potterieplein 50, Maastricht.

Սրտանց հրավիրում ենք Ձեզ ՝ մասնակցելու հուշահամերգին, որին ներկա կգտնվեն տարածաշրջանի քաղաքական վերնախավից տարբեր պաշտոնյաներ, հասարակական և գիտական գործիչներ, Մեզ համար մեծ պատիվ կլիներ, եթե Դուք Ձեր ներկայությամբ պատվեիք մեր հուշ-միջոցառումը:

Հուշահամերգը տեղի կունենա սոպրանո Լիլիթ Սաթիի առաջնորդությամբ:
Ծրագրում ներգրավված են դաշնակահար Հայկ Մելիքյանը՝ Հայաստանից, թավջութակ-կվարտետ՝ Արևելյան Բելգիայից, Հայաստանի ձայն երգչախումբը: Հանդես կգան նաև Սլավոնա-Բյուզանդական խոռ-երգչախումբը Կերկրադեյից, սոլիդար-երգչախումբ Ամակուրիկին Բրեյից, Ալմելոյի Գեղարդ և Մաստրիխտի «Սուրբ Կարապետ» եկեղեցական երգչախմբերը:

Ծրագրում զետեղված են նաև հռչակավոր երգահան, հայկական դասական երաժշտության հիմնադիր Մեծն Կոմիտասի գործերից մի քանիսը:
Կներկայացվեն նաև բանաստեղծ Արտակ Մանուկյանի թեմատիկ մի քանի բանաստեղծություններ: Նաեվ ելույթ են ունենալու Շաղիկ և Հովսեփ Ասատրյաններ Իրենց գեղեցիկ Ասմունքներով:

Հուսով ենք, որ ապրիլի 25-ին հնարավորություն կունենանք Ձեզ ողջունելու և հյուրընկալելելու մեր եկեղեցում:

Հարգանքներով՝ Մաստրիխտի «Անի» հայ համայնքի և «Սուրբ Կարապետ» եկեղեցու համայնքապետ և ծխական խորհրդի նախագահ՝ Լևոն-Սարկիս

Հեռախոս՝ 0623118396
Էլ․ փոստի հասցե՝ ani.maastricht@gmail.com
Պաշտոնական էջ՝ www.surpkarapet.com
www.animaastricht.nl

Հասցե Potterieplein 50
6216 VB Maastricht
Մաստրիխտի «Անի» հայ համայնք և «Սուրբ Կարապետ» եկեղեցի

Пресс-секретарь: Նիդերլանդական Օրագիր
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Նիդերլանդական Օրագիր
наверх