МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +12 °C ... +20 °C Завтра+19 °C
Տարբեր պատերազմական կոնֆլիկտներում զոհվածների Հիշատակի օր Նիդերլանդներում
01:53, 05.05.2015
2015 | 0

Նիդերլանդների Մաստրիխտ քաղաքի հայկական «Անի»
կազմակերպությունը այս տարի էլ մայիսի 4-ին
մասնակցել է ունեցել Նիդերլանդներում Հիշատակի
օրվան նվիրված միջոցառումներին:



Նիդերլանդների Մաստրիխտ քաղաքի հայկական «Անի» կազմակերպությունը այս տարի էլ մայիսի 4-ին մասնակցել է ունեցել Նիդերլանդներում Հիշատակի օրվան նվիրված միջոցառումներին:
ՄԱՍՏՐԻԽՏ (4-ը Մայիսի): Համաշխարհային երկրորդ պատերազմում զոհվածների ազգային Հիշատակման օրը, որը Նիդերլանդներում անվանվում է Dodenherdenking, Նիդերլանդական օրացույցում նշվում է 1947 թվականից: 1961 թվականից սկսած որոշում ընդունվեց, որ այդ օրը հարգվելու է բոլոր կոմֆլիկտներում զոհվածների հիշատակը: 1987 թվականից հիմնադրվեց «Մայիսի 4-ի և 5-ի ազգային կոմիտե» -ն, որը կազմակերպում է Հիշատակի և Ազատագրման օրերին նվիրված միջոցառումները:
«Անի» հայ Համայնքի և տեղի «Սուրբ Կարապետ» հայկական եկեղեցու անդամները ևս ծաղկեպսակ են դրել Մաստրիխտի կենտրոնում գտնվող զոհվածների հուշարձանին:
Dodenherdenking-ին մասնակցել և զոհվածների հուշաքարերին ծաղկեպսակներ են դրել նայև Նիդերլանդների տարբեր քաղաքների հայ համայնքների ու կազմակերպությունների ներկայացուցիչներ:

. .
Пресс-секретарь: Նիդերլանդական Օրագիր
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Նիդերլանդական Օրագիր
наверх