Տարբեր պատերազմական կոնֆլիկտներում զոհվածների Հիշատակի օր Նիդերլանդներում
Նիդերլանդների Մաստրիխտ քաղաքի հայկական «Անի» կազմակերպությունը այս տարի էլ մայիսի 4-ին մասնակցել է ունեցել Նիդերլանդներում Հիշատակի օրվան նվիրված միջոցառումներին: Նիդերլանդների Մաստրիխտ քաղաքի հայկական «Անի» կազմակերպությունը այս տարի էլ մայիսի 4-ին մասնակցել է ունեցել Նիդերլանդներում Հիշատակի օրվան նվիրված միջոցառումներին: ՄԱՍՏՐԻԽՏ (4-ը Մայիսի): Համաշխարհային երկրորդ պատերազմում զոհվածների ազգային Հիշատակման օրը, որը Նիդերլանդներում անվանվում է Dodenherdenking, Նիդերլանդական օրացույցում նշվում է 1947 թվականից: 1961 թվականից սկսած որոշում ընդունվեց, որ այդ օրը հարգվելու է բոլոր կոմֆլիկտներում զոհվածների հիշատակը: 1987 թվականից հիմնադրվեց «Մայիսի 4-ի և 5-ի ազգային կոմիտե» -ն, որը կազմակերպում է Հիշատակի և Ազատագրման օրերին նվիրված միջոցառումները: «Անի» հայ Համայնքի և տեղի «Սուրբ Կարապետ» հայկական եկեղեցու անդամները ևս ծաղկեպսակ են դրել Մաստրիխտի կենտրոնում գտնվող զոհվածների հուշարձանին: Dodenherdenking-ին մասնակցել և զոհվածների հուշաքարերին ծաղկեպսակներ են դրել նայև Նիդերլանդների տարբեր քաղաքների հայ համայնքների ու կազմակերպությունների ներկայացուցիչներ: . . |