МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +10 °C ... +19 °C Завтра+20 °C
Բարեգործական համերգ Մաստրիխտի «Սբ. Կարապետ» եկեղեցու համար
23:47, 12.11.2015
2281 | 2

Համերգասրահի հասցեն.
Griend 6, 6221AJ Maastricht.
Համերգի տոմսերի համար դիմել
Tel. 0031 611192534 Արմեն
0623118396 Լևոն



«Սյունիք» - «Ամբերդ» միացյալ պարային համույթը բարի ճանաչում ու լավ համբավ ունի մայր հայրենիքում և բազմիցս է խումբը հաջող հյուրախաղեր ունեցել Արտասահմանում: Առաջին անգամ համույթը կհյուրընկալվի Նիդերլանդների Մաստրիխտ քաղաքում' բարեգործական նպատակներով: Մեր հայրենակիցները հնարավորություն կունենան ճաշակելու բարձրարվեստ համերգի ողջ հմայքը' միևնույն ժամանակ նպաստելով տեղի «Սբ. Կարապետ» եկեղեցու շենքը գնելուն և անվերադարձ հայ համայնքի սեփականությունը դարձնելուն: Համերգի ողջ հասույթը փոխանցվելու է հենց այդ նպատակին:
Մաստրիխտի հայկական Եկեղեցին, որն օծվել և կրում է Սբ. Կարապետ անունը, նախկինում նույն տեղում գործող Քրիստոսի համբարձման եկեղեցին էր, որը նվիրաբերվել է հայ համայնքին այդ եկեղեցու խորհրդի որոշմամբ եւ Ռուրմոնդի առաջնորդարանի համաձայնությամբ` ի երախտագիտություն Նիդերլանդների մեջ հայ համայնքի ունեցած ներդրումի: Սա լավագույն գնահատականն էր Մաստրիխտի «Անի» հայ համայնքի գործունեության` ատենապետ Լևոն Սարգսի գլխավորությամբ: Սրանով սակայն եկեղեցու ծխական խորհուրդը չի սահմանափակվում և ակտիվ քայլեր է ձեռնարկում Սուրբ Կարապետ եկեղեցին լիարժեք հայ համայնքի սեփականությունը դարձնելու համար: Սա միակ երաշխիքն է, որ «Սբ. Կարապետ» -ը դառնա հայ համայնքի ակտիվ կեսագործունեության վայր:
Եվ այսպես ձեր ժամանակը ծառայեցրեք երկու լավ գործերի' դիտեք բարձրաճաշակ պարային համույթի համերգը' և նպաստեք «Սբ. Կարապետ» եկեղեցու շենքը անվերադարձ ձեռք բերելուն:
Բոլորին այդ օրը հաճելի երեկո ենք մաղթում:
«Նիդերլանդական Օրագիր»

Пресс-секретарь: Նիդերլանդական Օրագիր
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Նիդերլանդական Օրագիր
наверх