Շնորհավոր Նոր տարի և Սուրբ ծնունդ 2016
Դեռ ապրիլի 9-ին ձայների 127 կողմ և 13 դեմ համամասնությամբ Նիդերլանդների խորհրդարանի ներկայացուցիչների պալատը ընդունեց մի որոշում, որով ըստ էության կանաչ լույս էր վառվում ցեղասպանությանը նվիրված միջոցառումների անարգել անցկացման համար: 2.Ապրիլի 9-ին ՀՀ սփյուռքի նախարարության, Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության հետ համատեղ կազմակերպված «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» ամենամյա մրցանակաբաշխությունում «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ` լավագույն հրապարակում» անվանակարգում մրցութային հանձնաժողովի որոշմամբ ի թիվս այլ լրատվամիջոցների «Նիդերլանդական օրագիր» -ը «Էլեկտրոնային լրատվամիջոց» անվանակարգում արժանացավ առաջին մրցանակի և դիպլոմի: Հայոց Ցեղասպանության թեման լայնորեն են շոշափել նիդերլանդական լրատվամիջոցները: Նիդերլանդական Օրագրի ռեպորտաժները' Հայոց Ցեղասպանության-100 ամյակի միջոցառումներից 3.Նիդերլանդներում հայկական եկեղեցիների նամակը վարչապետ Ռուտեին: 4. «Ոսկե ծիրան» Երևանի 12-րդ միջազգային կինոփառատոնի 7-րդ՝ նախավերջին օրը արտամրցութային ծրագրի շրջանակներում, «Մոսկվա կինոթատրոնի» կապույտ դահլիճում ներկայացվեց Հոլանդական «Ֆարա» հանրային հեռուստաընկերության կողմից Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ նկարահանված «Արյունակից եղբայրներ» («Bloodbrothers») փաստավավերագրական ֆիլմը: 5.Հայաստանի Հանրապետության նախագահի և Ամենայն Հայոց կաթողիկոսի շնորհավորանքները Ամստերդամի «Սուրբ Հոգի» եկեղեցու 300-ամյակի առիթով: 6.Նոյեմբերի 4-ին Նիդերլանդների Վասենար քաղաքի «Պատրիս ֆան Դորստ» պատկերասրահում տեղի ունեցավ առաջին անգամ անցկացվող «Դեսպանությունների արվեստի ցուցահանդես» շարքի 4-րդ մասի բացման արարողությունը: Հայկական արվեստը ներկայացվել են երկու նկարիչների` Փայլ Վանիկյանի և Վլադիմիր Սողոմոնյանի կտավներով: 7.Հոկտեմբերի 16-18-ին Հայոց ցեղասպանության 100 ամյակի շրջանակներում և Ամստերդամի հայկական եկեղեցու 300 ամյակին նվիրված տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Նիդերլանդներ այցելեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: 8.ՀՀ սփյուռքի նախարարության «Մայրենիի դեսպան» մեդալի արժանացան մանկավարժներ Սվետա Աբրահամյանը, Նարինե Մելքոնյանը, Մարտուն Էլբակյանը: Շնորհակալագրեր ու պատվոգրեր ստացան Նիդերլանդներում գործող մշակութային ու քաղաքական կազմակերպություններ ու անհատ անդամներ: Ավելի վաղ «Միացյալ հայերը Հոլանդիայում» կազմակերպության նախագահ, երկարամյա մանկավարժ Սվետա Աբրահամյանը «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» «Մայրենիի պաշտպան» անվանակարգում արժանացել էր մրցանակի և դիպլոմի: 9.Ամստերդամի Ազատ համալսարանում նոյեմբերի 7-ին տեղի ունեցավ Գիտաժողով «Չճանաչված երկրներ՝ ո՞րն է լուծումը» անվանումով: 10.Դեկտեմբերի 6-ին Նիդերլանդների Պուրմերենդ քաղաքում սկիզբ դրվեց նորաբաց հայկական «Կիլիկիա» մշակութային կենտրոնի գործունեությանը: |