Խոսքս ուղղում եմ քառօրյա պատերազմի մասնակից իրեն համարող Մանուկյան Մանուելին: Մանուկյան Մանուել, դու ինչպե՞ս ես քեզ համարում քառօրյա պատերազմի մասնակից, երբ ծառայել ես Հադրութի 1 ՊՇ, 2-րդ գումարտակում: Հադրութի Պաշտպանական շրջանը, առավել ևս 2-րդ գումարտակն՝ ընդհանրապես չի մասնակցել ապրիլյան քառօրյա մարտերին, ձեր դիրքի ուղղությամբ անգամ 1 փամփուշտ չի կրակվել հակառակորդի կողմից: Անհերքելի փաստ է, որ «Ապրիլյան քառօրյա» պատերազմի մասնակցի կարգ ունեն միայն՝ Մադաղիսի, Մարտակերտի և Ջաբրայիլի Պաշտպանական շրջանները: Այդ դեպքում, ինչպե՞ս դարձավ, որ Հադրութի Պաշտպանական շրջանի նախկին զինվորն իրեն համարում է Ապրիլյան պատերազմի մասնակից և փորձում է իր անունը դնել այն սուրբ նահատակների անվան կողքին, ինչպիսիք էին՝ Արմենակ Ուրֆանյան, Ռոբերտ Աբաջյան, Աշոտ Շահբազյան, Քյարամ Սլոյան և այլք ….. կամ թեկուզ կենդանի հերոսների՝ Նարեկ Մալխասյան, Շուլի Հակոբյան, Մարատ Պետրոսյան և շատ ուրիշներ, ովքեր իրենց կյանքը վտանգելով, թշնամու դեմ երես առ երես կռվելով վիրավորվեցին, սակայն պահեցին Հայոց հողը: Դու ինչպե՞ս ես համարձակվում՝ քո անունը դնել այդ հերոս տղաների անունների կողքին… Ուրեմն, այդ ժամանակ Գորիսում ծառայող զինվորն էլ իրեն պիտի համարի ապրիլյան պատերազմի մասնակից, հա՞: |