ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
ՍՈՒ«Թ»Ի ՀԵՐՈՍԸ ՑԵԽ Է ՆԵՏՈՒՄ ԵԿԵՂԵՑՈՒ ՎՐԱ
09:20, 28.06.2018
2804 | 0

Խոսքս ուղղում եմ քառօրյա պատերազմի մասնակից իրեն համարող Մանուկյան Մանուելին:

Մանուկյան Մանուել, դու ինչպե՞ս ես քեզ համարում քառօրյա պատերազմի մասնակից, երբ ծառայել ես Հադրութի 1 ՊՇ, 2-րդ գումարտակում: Հադրութի Պաշտպանական շրջանը, առավել ևս 2-րդ գումարտակն՝ ընդհանրապես չի մասնակցել ապրիլյան քառօրյա մարտերին, ձեր դիրքի ուղղությամբ անգամ 1 փամփուշտ չի կրակվել հակառակորդի կողմից: Անհերքելի փաստ է, որ «Ապրիլյան քառօրյա» պատերազմի մասնակցի կարգ ունեն միայն՝ Մադաղիսի, Մարտակերտի և Ջաբրայիլի Պաշտպանական շրջանները: Այդ դեպքում, ինչպե՞ս դարձավ, որ Հադրութի Պաշտպանական շրջանի նախկին զինվորն իրեն համարում է Ապրիլյան պատերազմի մասնակից և փորձում է իր անունը դնել այն սուրբ նահատակների անվան կողքին, ինչպիսիք էին՝ Արմենակ Ուրֆանյան, Ռոբերտ Աբաջյան, Աշոտ Շահբազյան, Քյարամ Սլոյան և այլք ….. կամ թեկուզ կենդանի հերոսների՝ Նարեկ Մալխասյան, Շուլի Հակոբյան, Մարատ Պետրոսյան և շատ ուրիշներ, ովքեր իրենց կյանքը վտանգելով, թշնամու դեմ երես առ երես կռվելով վիրավորվեցին, սակայն պահեցին Հայոց հողը: Դու ինչպե՞ս ես համարձակվում՝ քո անունը դնել այդ հերոս տղաների անունների կողքին… Ուրեմն, այդ ժամանակ Գորիսում ծառայող զինվորն էլ իրեն պիտի համարի ապրիլյան պատերազմի մասնակից, հա՞:
Ի դեպ, ողջ մնացած հերոս տղաներից ոչ մեկը, երբեք ու երբեք չխոսեց իր կատարած սխրագործություններից …
Գիտեք այսօր ինքնակոչ հերոսները շատ են, որոնք փորձում են անցնել ամեն տեսակի սրբությունների վրայով, միայն թե երևան, ցուցադրեն իրենց անձը: Նման խայտառակ երևույթի վերջերս ականտես եղավ ամբողջ ազգը՝ խոսքը Երկրապահի կեղծ հերոսների բացահայտումն էր, ովքեր անուն էին հանել, թե մասնակցել են պատերազմին, այնինչ թիկունքում նստած՝ տուշոնկա ուտելով ու թալանով էին զբաղվել:
Հիմա դու, Մանուել, մի քանի տեղ նկարվելու համար նենգորեն ցեխ ես նետում Հայոց Հայրապետի վրա: Դու ինքդ քեզ հարց տվել ես, թե արդյո՞ք ունես այդ իրավունքը…
Մի՛ խայտառակեք հայոց զինվորի և բանակի ազնիվ անունը……….

Հեղինակ` Հեղինակ
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Հեղինակ
12:40, 16.08.2018
5804 | 0
15:58, 07.07.2018
4662 | 0
դեպի վեր