МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +9 °C ... +20 °C Завтра+21 °C
ՀՔԾ-ն «Մարտի 1»-ի գործով խուզարկություն է իրականացրել Ռոբերտ Քոչարյանի առանձնատանը
21:01, 20.08.2018
4642 | 0

Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) «Մարտի 1» -ի գործով խուզարկություն է իրականացրել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առանձնատանն ու գրասենյակում։ Այդ մասին «Ազատության» -ը փոխանցեց Հատուկ քննչական ծառայության խոսնակ Մարինա Օհանջանյանը։

Այլ մանրամասներ ՀՔԾ-ն չի հաղորդում։

Ռոբերտ Քոչարյանը 2008 թվականի «մարտի 1-ի» քրեական գործով մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ: Հուլիսի 27-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրել կալանավորումը:

Օգոստոսի 13-ին վերաքննիչ դատարանը վերացրեց առաջին ատյանի դատարանի որոշումը և բավարարեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների ներկայացրած՝ խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը:

ՀՔԾ պետը Սասուն Խաչատրյանն «ապօրինի» որակեց Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու՝ Վերաքննիչ դատարանի և, մասնավորապես, գործը քննած դատավոր Ալեքսանդր Ազարյանի որոշումը։

Սասուն Խաչատրյանը հույս հայտնեց, որ Գլխավոր դատախազությունը վճառաբեկ բողոք կբերի, և Ռոբերտ Քոչարյանը դարձյալ կհայտնվի անազատության մեջ, որպեսզի «չկարողանա խոչընդոտել» գործի քննությունը:

Այսօր Գլխավոր դատախազությունից տեղեկացրեցին, որ Քոչարյանի կալանքը վերացնելու՝ Վերաքննիչ դատարանի որոշման դեմ բողոքը այսօր մինչև օրվա վերջ կներկայացնեն Վճռաբեկ դատարան։

Տղեկությունը՝ Ազատություն Ռադիոկայանի

Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Ժաննա Սարգսյան
10:53, 11.05.2018
5667 | 0
наверх