МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +9 °C ... +20 °C Завтра+21 °C
«Հայաստանի երիտասարդական կառավարություն» նախագծի անդամներն այցելեցին Եռաբլուր
17:54, 02.04.2018
4980 | 0

«Հայաստանի երիտասարդական կառավարություն» նախագծի անդամներն այցելեցին Եռաբլուր


Այսօր առավոտյան «Հայաստանի երիտասարդական կառավարություն» նախագծի անդամները «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հարգանքի տուրք մատուցելով ծաղիկներ դրեցին 2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը արցախա-ադրբեջանական շփման գծում իրականացված լայնամասշտաբ ռազմական գործողությունների արդյունքում զոհված հայ զինվորների շիրիմներին:

Երիտասարդ առաջնորդները լուռ խոնարհումով մոմ վառեցին Արցախյան և Քառօրյա պատերազմներում զոհված ազատամարտիկների ու քաղաքական գործիչների անմահ հոգիների խաղաղության և փառքի համար:

«Հայաստանի երիտասարդական կառավարություն» նախագծի ներկայացուցիչները հավատում են, որ ներկա աշխարհի երիտասարդները, որոնցից շատերն ապագայում ուղենշելու են քաղաքական զարգացումները, լիովին համաձայնելու են միմյանց հետ բոլոր խնդիրները խաղաղ ճանապարհով լուծելու հարցում:

Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Ժաննա Սարգսյան
10:53, 11.05.2018
5666 | 0
наверх