МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +9 °C ... +20 °C Завтра+21 °C
Ես նրանցից չեմ
10:53, 11.05.2018
5666 | 0
2014 թվականին ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի Հեռաուսուցման լաբորատորիայում վերապատրաստվում էի «Հասարակայնության հետ կապեր և շուկայագիտություն» մասնագիտությամբ… «Քաղաքական PR և քաղաքական մարքեթինգ» դասընթացի ավարտական աշխատանքի թեմայի ուսումնասիրության շրջանակներում կատարեցի ՀՀ ներկա վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքական իմիջի վերլուծությունը, որի արդյունքում արձանագրեցի.

1. Նիկոլ Փաշինյանի իմիջի ֆունկցիոնալ նշանակությունը վերլուծելիս պարզվում է դրա հակադրման էությունը, ըստ որի՝ նրա իմիջն առանձնանում է կոնտրաստի էֆֆեկտով, և սկզբունքը հետևյալն է՝ «Ես նրանցից չեմ...» .

2. ըստ ընկալման չափանիշի՝ Նիկոլ Փաշինյանի իմիջն ընկալվում է՝ որպես արտաքին, սոցիալ-հոգեբանական իմիջ, իսկ ըստ իմիջավորման օբյեկտի՝ որպես անհատական իմիջ՝ խմբային իմիջի ազդեցությամբ.

3. Նիկոլ Փաշինյանի դեպքում նկատելի է գերազանց վերբալ իմիջ և ըստ անհրաժեշտության, որպես քաղաքական իմիջի ձևավորման ուղի, ընդգծվում է իրադարձային ուղին, որն արտացոլում է անհատի վարքի, արարքների, ընդհանուր առմամբ գործունեության նորմատիվ-էթիկական կողմը.

4. Նիկոլ Փաշինյանի իմիջաբանական հայեցակարգում «ես» -ի տեսակը սոցիալական է, ըստ որի՝ նախընտրում է հաղորդակցման անմիջական տարբերակների ընտրությունը և բանավեճերի ու հանդիպումների կազմակերպումը.

5. իմիջի զարգացման տեսանկյունից քաղաքական առաջնորդն ունի քաղաքական առասպելի ստեղծման կատարյալ հնարավորություն՝ կապված սեփական անձի թափանցիկ կենսագրության հետ:

Այսքանը՝ ամփոփ
Հեղինակ՝ ՀԵԿ հաղորդակցությունների ղեկավար Արման Տոնիկյան
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Ժաննա Սարգսյան
10:53, 11.05.2018
5666 | 0
наверх