МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +9 °C ... +20 °C Завтра+21 °C
Երիտասարդներն իսկական տոն դարձրեցին երեխաների օրը
22:25, 01.06.2018
4708 | 0

«Հայաստանի երիտասարդական կառավարություն» ծրագրի ներկայացուցիչները երեխաների համար տոնական տրամադրություն ստեղծեցին Սասունցի Դավթի հրապարակում. փուչիկներ, ուրախ երաժշտություն, պար ու խաղ…
Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ երիտասարդ առաջնորդների ջանքերով կազմակերպված «Երիտասարդները՝ երեխաների համար...» խորագրով միջոցառման ընթացքում երեխաները գունավոր կավիճներով ասֆալտին նկարեցին ամենաանկեղծ ու բարի նկարները, իսկ մուլտհերոսները նրանց համար անցկացրեցին ուրախ, զվարճալի խաղ-մրցույթեր:
«Հայաստանի երիտասարդական կառավարություն» ծրագրի ղեկավար Ռաֆայել Հունանյանը ողջունեց և շնորհավորեց երեխաներին ու նրանց ծնողներին հիանալի տոնի առթիվ՝ բոլորին մաղթելով բարի ժամանց:
Միջոցառումն ավարտվեց համեղ հյուրասիրությամբ. երեխաները վայելեցին պաղպաղակ և քաղցրավենիք:

Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Ժաննա Սարգսյան
10:53, 11.05.2018
5666 | 0
наверх