Ինձ հարցրին Ամենաշատն ի՞նչ եմ սիրել Այս աշխարհում բովանդակ, Ասացի. - Ինչ չե՜մ ունեցել, բա՜յց Երազե՜լ եմ շարունակ: Ծառի ճյուղի ծա՜փն եմ սիրել, Աճող ծաղկի ձա՜յնը… Ինձ ասացին. - Դա քամի՜ն է՝ Սիրահարված գարնանը… Ասացի, որ հո՜սքն եմ սիրել- Կչկչացող առվակի, Անտառի մութ ա՜չքն եմ սիրել Ու մրրի՜կը՝ Ինձնից փախչող եղնիկի… Ինձ ասացին. - Դա քամի՜ն է՝ հոսող ջրում լողացել Մերկությունից ամաչելով Փախե՜լ, անտառն է մտել… Ասացի, որ երազել եմ Գինի խմել Հրեշտակի բերանից, Երազել եմ երբե՜ք, երբե՜ք չհարբել, Բա՜յց, արի տե՜ս Միշտ հարբում եմ կնոջից: Երազել եմ թև՜ ունենալ, Արծիվների պես Ճախրել, Ինձ ասում են. - Քամինե՜ր են, քամինե՜ր են, Քամինե՜ր… Աշխարհի բոլոր կանանց եմ սիրել (Ոչ թե բոլորի կանանց հա՜տ-հատ) Երբ Մուսաս է կո՜ղքս եղել Ու քամու պես Հոգիս խառնել անընդհատ: - Չէ՜, - ասացին, - Այդ բոլորը քամինե՜ր են- Քուն ու հանգիստդ խլող, Դա չար Բա՜խտն է խաղում խաղեր- Ծաղրածուի տեսքով… Դուրս է գալիս, որ Մուսաս էլ Մի քամի՜ էր, Հոգիս խառնե՜ց, հեռացա՜վ… Ինձ մնում է փնտրե՜լ, գտնե՜լ Սրբապատկեր- Քամու տեսքով խելագար… Ս.Ոմառ-Հարությունյան |