МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +15 °C ... +28 °C Завтра+29 °C
Դրսում ձմե՛ռ է, ձմե՛ռ է, ձմե՛ռ
13:33, 04.05.2019
2943 | 0

Դրսում ձմե՛ռ է, ձմե՛ռ է, ձմե՛ռ,
Դաշտ ու այգիներ սառե՛լ են, սառե՛լ
Բայց իմ սրտի մեջ գարուն է, գարու՛ն,
Իմ երակներում արյունն է եռում:

Ձմռան այս ցրտին արև եմ տեսնում,
Ձմռան այս ցրտին գարուն եմ տեսնում,
Աչքիս ծաղիկ է գարնան երևում,
Գարնան բուրմունք է իմ քիթը առնում:

Ուզում եմ ծաղկին իմ ձեռքն առնել,
Անվերջ ու անվերջ գարնան հոտ առնել,
Ուզում եմ շուրջս ջերմություն տեսնել,
Ուզում եմ գարնան սիրով ես ապրել:

Իմ սրտում միայն գարո՜ւն է, գարո՜ւն
Ինչ եղանակ էլ որ լինի դրսում:


Սերյոժա Հովհաննիսյան «Վարդագույն լույսեր»

Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Սերյոժա Հովհաննիսյան
13:35, 04.05.2019
2482 | 0
наверх