МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +15 °C ... +28 °C Завтра+29 °C
Ես քո անունով պարտեզ կսարքեմ
15:51, 04.05.2019
2839 | 0

Ես քո անունով պարտեզս սարքեմ,
Տնկեմ ծաղիկներ, բազմագույն վարդեր,
Շուրջը բարձրաբերձ պարիսպ կառուցեմ,
Պատերին գրեմ քո մասին երգեր:

Ամեն առավոտ ես պուրակ մտնեմ,
Ջրեմ պահպանեմ աչքի լույսի պես,
Պարտեզում սիրո ջերմ երգեր երգեմ,
Վարդերին նայեմ ու երազեմ քեզ:

Փույթ չէ, որ հուզվեմ, աչքերս լցվեն,
Սիրտս ճմլվի, որ սեղմվի ցավից,
Վարդերը սիրո արցունքով ջրվեն.
Դրանից հետո թեթև կզգամ ինձ:

Թեկուզ դու մարմնով հեռու լինես միշտ
Հոգով կլինես սիրող սրտիս մեջ,
Եվ այդպես կապրես դու ինձ հետ՝ ընդմիշտ,
Հեռու քո մարմնով, բայց միշտ սրտիս մեջ:



Սերյոժա Հովհաննիսյան «Վարդագույն լույսեր»

Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Սերյոժա Հովհաննիսյան
13:35, 04.05.2019
2482 | 0
наверх