МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +16 °C ... +28 °C Завтра+28 °C
Ես քո Շիրազն եմ
13:35, 04.05.2019
2480 | 0
Ես քո Շիրազն եմ,
Սիրում եմ գրել,
Սիրում եմ սիրել,
Սիրում եմ ապրել,
Քո հանդեպ սերը՝ Աստվածն է տվել,
Աստվածն ինքն է այդպես ցանկացել,
Ինձ սեր է տվել, քեզնով լիանամ,
Ինձ սեր է տվել, քեզնով քաղցրանամ,
Իմ սիրտը քաղցրի կարիք է զգում,
Իմ աչքին դու միշտ մեղր ես երևում,
Ուզում եմ ուտել, սիրտս հագենա,
Ուզում եմ ուտել, կյանքս քաղցրանա,
Ուզում եմ ուտել, ուտեմ մի ամիս,
Ուզում եմ դառնաս քաղցր մեղրամիս:
Իմ սիրտն ու հոգին մեղրով հագենան,
Բայց իմ աչքերը միշտ անկուշտ մնան,
Քեզ նկատելիս միշտ քեզ ցանկանան,
Ու այդպես անկուշտ մինչև վերջ մնան:
Դու իմ քաղցրաբույր,
Սիրո մեղրաղբույր,
Քեզ շատ-շատ համբույր:


Սերյոժա Հովհաննիսյան «Վարդագույն լույսեր»
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Սերյոժա Հովհաննիսյան
13:35, 04.05.2019
2481 | 0
наверх