МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +16 °C ... +29 °C Завтра+28 °C
Գարնան ծաղկունքի հորդառատ աղբյուր
13:39, 04.05.2019
2733 | 0

Գարնան ծաղկունքի հորդառատ աղբյուր
Իմ ծարավ սրտին ջուր տուր դու մաքուր
Թո՛ղ խմեմ ջուրդ, սիրտս հագենա
Իմ անկուշտ աչքը մի քիչ կշտանա:

Ես էլ ապերախտ երբեք չեմ լինի,
Աստծոն կաղոթեմ, որ ջուրդ օրհնի:
Շուրջը ծաղկազարդ պարտեզ կսարքեմ,
Ինձ էլ միանձնյա պարտիզպան կարգեմ:

Որ լուսաբացին այդ ջրից խմեմ,
Որ լուսաբացին պարտեզդ ջրեմ,
Որ անմահանամ այդ ազնիվ ջրով
Որ անվերջ տարվեմ ծաղկի բուրմունքով:

Դու էլ միշտ դալար ու կանաչ մնաս
Դու էլ անթառամ միշտ ծաղկուն մնաս
Ես քեզնով ապրեմ, ու դու էլ ինձնով
Անկուշտ դու ինձնից, հարբած քեզանով:
Իմ սիրո աղբյուր,
ջուր տու՛ր դու մաքուր:

Սերյոժա Հովհաննիսյան

Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Սերյոժա Հովհաննիսյան
13:35, 04.05.2019
2481 | 0
наверх