Քունքի զարկի պես համաչա՜փ Մեկ մոտենո՜ւմ ենք քեզ, մե՛կ էլ հեռանում, Փաստորեն ստացվում է մի կարճ Ճանապարհ, Որը ո՛չ մի կերպ չե՛նք հաղթահարում: * Կյանքը դահի՜ճ է, ստիպո՜ւմ է սողալ, Դո՜ւրս գալ իր կացնի հարվածի տակից, Բայց մենք ո՜տք ունենք, չգիտե՜նք սողալ Եվ ամե՜ն նյարդով կախված ենք կյանքից: Կյանք-դահիճ խնդրո՜ւմ ենք դիմակդ հանի՛ր, Ուզո՜ւմ ենք աչքերդ տեսնել, Ինչո՞ւ է դիմակդ մի տեսակ կարմիր- Մեզ թվո՜ւմ էր, որ պե՛տք է սև լիներ: Մեր ձեռքում ճաքած գա՜վ է հայտնվել, Հոգու մածուցի՜կ, թո՜ւնդ գինով լցված, Արդեն սկսել ենք կարմիրը ատել- Մեր երազների արյունով հարբած: Քունքի զարկի պես դողո՜ւմ են ձեռքներս, Մեկ մոտենո՜ւմ ենք, մե՛կ էլ հեռանում, Կյա՜նք, քո կացնի տակ սիրե՜լ ենք, սիրո՜ւմ ենք, Բայց ձուլված ենք մնում դատարկում: * Ների՜ր ընթերցող, հարբե՜լ եմ մի քիչ՝ Սեփական հոգուս ծո՜ւծքն եմ կուլ տվել, Մի դա՜ռը լերդուկ է, որ իմ կոկորդից Չե՛մ կարողանում Ո՛չ մի կերպ հանել: |