МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +16 °C ... +28 °C Завтра+28 °C
ՀՀ Պարետից ու Վարչապետից ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՄ
14:02, 01.04.2020
5822 | 0

1. ՀՀ տարածքում անջատել բոլոր վերելակները, կոճակներից վիրուսը չտարածելու համար:


2. Բոլոր կարգազանցներին ուղարկել Արարատի մարզպետի տուն գույքագրվելու համար


3. ՀՀ ամբողջ տարածքում Արգելել Թաթայի տեսահոլովակներ դիտելը, քանի որ նրա գլխի շարժումները ակտիվացնում են կորոնայի տեղաշարժվելու հնարավորությունը


4.Քանի որ բոլորիս բաժանել եք սևերի ու սպիտակների

սևերին բաժանել սև դիմակներ, սպիտակների սպիտակ

(ԼԳՏՊ-ների դիմակների գույնը ճշտել Վենետիկյան հանձնաժողովից)


5. Քանի որ «կորոնավիրուսն ո՞ւմ շունն է» - իրավապահ մարմիններին հրահանգել անհապաղ գտնել տիրոջն ու վերադարձնել, հակառակ դեպքում շանը տալ հստակ անուն կախված սեռից (առաջարկվող անուններ Ջեսսի, Ջեկի, Նայդա, Միլկա)

Հ.Գ Վերհիշել Աստծո պատվիրաններից. ՄԻ ՇՆԱՑԻՐ, որը նշանակում է մի ՎԻՐՈՒՍՈՏՎԻՐ


6. Ազգային ժողովում ԲՀԿ-ին հարցնել «Եվ դո՞ւ, Բրոտոս», նախապես նրանց ղեկավարին բացատրելով, որ «Բրուտոս» բառը «բրուտ» բառի հետ ոչ մի կապ չունի


7. Օրենսդիր և Գործադիր մարմիններից հեռացնել 1970, 1982, 1994, 2006, 2018 ՇԱՆ տարում բոլոր ծնվածներին


8. ՀՀ Առողջապահության նախարարից ճշտել և հանրությանը ներկայացնել թե ովքե՞ր են գտնվում ռիսկային գոտում՝

սիգարե՞տ ծխողները, թե՞ խունկ ծխողները:


9. Կրթության նախարարին – իջեցնել հանձնարարական, այն մասին, որ ONLINE դաս անցկացնող ուսուցչուհիները համակարգչի, VIBER-ի կամ WhatsApp- առջև նստեն պատշաճ հագնված, չէ ո՞ր նրանց ոչ միայն երեխաներն են նայում այլև երեխաների հայրիկները:


10. Ազդեցիկ տպավորություն թողնելու համար, սոց. ցանցերում և հեռուստատեսությամբ կորոնավիրուսի տեսքի փոխարեն ցուցադրել «Կիսաբաց Լուսամուտներ» վարող Հրաչի դեմքը:

Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Ստեփան Ումառ-Հարությունյան
22:03, 25.03.2024
350 | 0
14:27, 06.03.2024
325 | 0
00:16, 29.01.2024
477 | 0
22:42, 16.01.2024
404 | 0
21:28, 15.01.2024
421 | 0
13:30, 09.01.2024
520 | 0
13:16, 30.12.2023
532 | 0
12:50, 21.12.2023
491 | 0
21:14, 19.11.2023
461 | 0
23:34, 23.10.2023
513 | 0
10:18, 11.10.2023
510 | 0
наверх