Բրազիլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ռոնալդինյոն բանտից տեղափոխել է Պարագվայի մայրաքաղաք Ասունսյոնի հյուրանոցներից մեկը եւ կմնա կալանքի տակ, հաղորդում է Football Espana-ն։ Ռոնալդինյոն բանտում էր մարտի 5-ից։ Նա ձերբակալվել էր Պարագվայի կեղծ անձնագրեր ներկայացնելու համար։ Դատարանը կես տարվա կալանքի որոշում է ընդունել մինչեւ դատավարության ավարտը։ Մարզական կարիերայի ընթացքում լեգենդար ֆուտբոլիստը «Բարսելոնայի» հետ 2 անգամ դարձել է Իսպանիայի կրկնակի չեմպիոն, Չեմպիոնների լիգայի հաղթող, Իսպանիայի սուպերգավաթակիր, «Միլանի» հետ՝ Իտալիայի չեմպիոն, ազգային հավաքականի կազմում 1 անգամ դարձել է Կոպա Ամերիկայի, 1 անգամ էլ՝ աշխարհի չեմպիոն: Ռոնալդինյոն 2005 թվականին ճանաչվել է նաև աշխարհի լավագույն ֆուտբոլիստ: |