МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +12 °C ... +20 °C Завтра+21 °C
Մեր թվականության 60 թվականի ապրիլի 30-ի յոթերորդ և ութերորդ ժամերի միջակայքում Հայաստանի բնակիչներն Արևի խավարում են տեսել
11:14, 01.06.2020
5149 | 0

Այս մասին վկայել է հռոմեացի գրող Պլինիոս Ավագը (մ.թ. 24 - 79):

«Եվ այդ պատճառով արևելյան երկրների բնակիչները չեն տեսնում Արևի և Լուսնի երեկոյան խավարումները, իսկ արևմտյան երկրների բնակիչները չեն տեսնում առավոտյան խավարումները. իսկ կեսօրին տեղի ունեցող խավարումները հաճախ տեսանելի են (թե՛ արևելքցիներին, թե՛ արևմուտքցիներին): Արբելի մոտ Ալեքսանդր Մեծի փառահեղ հաղթանակի ժամանակ Լուսինը, ինչպես պատմում են, խավարել է գիշերվա երկրորդ ժամին, և այն հենց այդ ժամին ծագել է Սիցիլիայում: Մի քանի տարի առաջ, կոնսուլներ Վիպստանոսի և Ֆոնտեոսի կոնսուլության տարում (մ.թ. 60 թվական), մայիսյան կալենդներից մեկ օր առաջ (ապրիլի 30), ցերեկվա յոթերորդ և ութերորդ ժամերի միջակայքում Արևի խավարում է տեղի ունեցել Կամպանիայում:

Կորբուլոնը՝ Հայաստանում գտնվող զորքերի հրամանատարը, հաղորդեց, թե այդ նույն խավարումը Հայաստանում դիտարկվել է առավոտյան տասներորդ և տասնմեկերորդ ժամերի միջակայքում.ահա այսպես, շնորհիվ Երկրի գնդաձևության, խավարումը ոմանց աննկատելի է լինում, ոմանց էլ՝ նկատելի, և՝ հակառակը»:

Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Համլետ Մելիքյան
15:25, 07.05.2024
281 | 0
наверх