МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +16 °C ... +29 °C Завтра+29 °C
Գրական անցուդարձ. ԿՀԳՄ անդամ Արմանուշ Գրիգորյան
00:51, 17.06.2020
3894 | 0

Ինձ ներեք, թե որ շատ եմ թերացել,
Որ խռովել եմ հողմերից բազում,
Ես սովոր էի մեղմիկ հովերին,
Բիրտ քամիներից շատ էի նազում։

Ինձ ներեք, որ ես տեսել եմ հաճախ,
Երբ հոգին պիտի աչքս կուրացներ,
Համրացել եմ ես այն ստի առաջ,
Որ ճշմարիտը պիտի ուրացներ։

Ու հեռացել եմ ես հաճախ անբառ,
Մաքրել ինձ բերող ամե~ն _ամե~ն հետք,
Իսկ ես ձեզ ներեմ լոկ նրա համար,
Որ դուք չիմացաք, թե ինչ էր ինձ պետք...

Արմանուշ Գրիգորյան

Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Արթուր Կարապետյան
01:44, 16.05.2020
5409 | 0
наверх