МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +15 °C ... +28 °C Завтра+29 °C
Հայրի՛կ, ինձ պատմիր աստղերի մասին
00:27, 24.06.2020
5068 | 0


Հայրի՛կ, ինձ պատմիր աստղերի մասին,
Ինձ աչքով նորից լուսին հասցրու,
Հոգնած գլուխս դնեմ քո ուսին,
Իսկ դու ինձ գրկած մեր տուն հասցրու։

Պատմիր մանկության հեքիաթը լուսե,
Որ քունը իջնի աչքերիս վրա,
Որ իմ երազում տեսնեմ, թե ինչպես,
Բարին քայլում է ջրերի վրա...

Ու արթնանալիս հիշեմ հեքիաթը,
Հիշեմ, որ մի օր պիտի գա գարուն...
Ափսո՜ս, աստղազարդ հազար գիշերներ,
Իմ ու քո աչքից հեռու են մարում...

Արմանուշ Գրիգորյան

Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Արթուր Կարապետյան
01:44, 16.05.2020
5408 | 0
наверх