МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +16 °C ... +29 °C Завтра+29 °C
Ազգային հերոս Կարեն Ջալավյան, մարդ, ով իր ողջ կյանքը նվիրել է բանակին և հայրենիքին
20:32, 09.12.2020
6519 | 0

Արցախի հերոս, գնդապետ Կարեն Ջալավյանին չեմ տեսել ու չեմ ճանաչել, լսել եմ միայն ընկերոջս պատմությունները, ով ծառայել է Եղնիկների 1֊ին գումարտակում, հերոսի հրամանատարության ներքո։
Միայն պատմածները բավարար էին Քյոխին հարգելու ու սիրելու համար։
Պատմել էր, որ ամուսնացած չի, ու կյանքը նվիրել է հայրենիքին, նույնիսկ արձակուրդ չի գնում, իսկ Ստեփանակերտ, մայրիկին տեսակցության, այցելում է ամսվա մեջ 2 անգամ, կիրակի օրերին։
Ամռանը սկսեցի ինֆորմացիա փնտրել Ջալավյանի մասին, պարզվեց ֆեյսբուքում պռոֆիլ ունի, նկարները տեսա, անուսնացել էր, երեխաներ ուներ։
Հուզվեցի և ուրախացա, ուրախացա իր երեխաներ ունենալու փաստից, էն փաստից որ ամբողջ կյանքը հայրենիքին նվիրած մարդը, պետք է ունենա նաև անձնական երջանկություն, ընտանիք, երեխաներ, իրանց դաստիարակի հայրենասեր ու հայրենանվեր։

Անպարտելի է Քյոխ ունեցող ազգը, իսկ էն ինչը որ կատարվել է, ժամանակավոր է, վստահ եմ մենք շատ Քյոխեր ունենք, ովքեր հետ են բերելու մեր կորսված հայրենիքը

Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Արթուր Կարապետյան
01:44, 16.05.2020
5409 | 0
наверх