МАМУЛ.ам
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +29 °C Завтра+29 °C
«ԵՍ» նախաձեռնությունը կազմակերպում է համայնքային ժողովրդավարության զարգացման դպրոց՝ Գեղարքունիքի մարզի երիտասարդների համար
16:16, 17.06.2020
4698 | 0

«ԵՍ» նախաձեռնությունը կազմակերպում է համայնքային ժողովրդավարության զարգացման դպրոց՝ Գեղարքունիքի մարզի երիտասարդների համար։ Դպրոցը բաղկացած է լինելու 8 դասընթացից, որոնք անցկացվելու են առցանց՝ ZOOM հարթակի միջոցով։

Դասընթացների ընթացքում մենք ուսումնասիրելու ենք՝
Ի՞նչ է ՏԻՄ-ը և դրա գործառույթները,
Հակակոռուպցիոն գործընթացները,
Ժողովրդավարության հիմունքները,
Մարդու իրավունքները ՀՀ-ում,
Մեդիագրագիտությունը և լրագրությունը,
ՀՀ արտաքին քաղաքականությունն ու գլոբալիզացիան։

Դասընթացի շրջանակներում ունենալու ենք հրավիրված փորձագետներ, ովքեր իրենց գիտելիքներով կկիսվեն մեր դպրոցի մասնակիցների հետ։

Դպրոցը մեկնարկում է 24․06․2020։
Հայտադիմումը կարող եք լրացնել մինչև 22․06․2020, ժ․ 23։59՝ անցնելով հետևյալ հղումով՝

https://forms.gle/tsr16bzXg3zjHtiK9

Մասնակիցների ընտրությունը կատարվելու է համաձայն հայտադիմումի մեջ ներկայացված հարցերի պատասխանների։

Ժամանակն է բարեփոխումներ իրականացնելու․․․

Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Поделись с близкими
Արթուր Կարապետյան
01:44, 16.05.2020
5408 | 0
наверх