Ամե՜ն օր մեր մեջ Կյա՜նք է արարվում, Մեր մեջ ամե՜ն օր սպանվո՜ւմ է մահը, Ինչ-որ մի բա՜ն կա մեր մեջ անանուն՝ … Նորին մեծություն Գոյության Պահը… * Ու գումարվո՜ւմ են պահերը իրար Միլիոն ու միլիոն թվերի շարքով, Եվ կյանքը դառնում է պահերի գումա՜ր … Գոյություն չունի՜ մեկ այլ կենսոլորտ: * Պահով ուրիշին Փարո՜ս ենք դառնում, Իսկ մե՜նք մեզ համար մխում ենք երկա՜ր, Ու ընդամենը մե՜կ ակնթարթում Մխի մեջ այրում իղձե՜րն անկատար… * Պահերով սիրո՜ւմ ենք, Բայց… պահո՜վ ատում, Պահով բարձրանո՜ւմ ենք, Բա՜յց… պահերով ընկնում, Սակայն ո՛չ թե պահերով այլ Տարիներո՜վ ենք չափում Կյանքն ապրա՜ծ, անցա՜ծ, Պատկերացնո՞ւմ եք - շիրմաքարերին Ի՞նչպիսի մե՜ծ թիվ կլիներ դաջված… * Պահով մեծանո՜ւմ ենք, Պահո՜վ ծերանում, Պահո՛վ ենք չափում ճնշումը արյան… Պահո՜վ խավարից մենք տո՜ւն ենք դառնում… Պահո՜վ էլ տանից գնո՜ւմ ենք խավար… |