MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +14 °C ... +27 °C Yarın:+29 °C
Մամուլի ուշադրության կենտրոնում Նիդերլանդներն է
18:12, 11.02.2023
852 | 0

Մամուլի ուշադրության կենտրոնում Նիդերլանդներն է


Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Նիդերլանդները, Դանիան փակել են Ստամբուլում իրենց հյուպատոսությունները՝ անվտանգության նկատառումներից ելնելով, գրում են թուրքական լրատվականները։ Ստամբուլում Գերմանիայի գլխավոր հյուպատոսությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ հյուպատոսությունը «անվտանգության նկատառումներից ելնելով այսօր՝ փետրվարի 1-ին, փակ կլինի» ։ Նույն պատճառաբանությամբ փակվել են նաև Մեծ Բրիտանիայի և Նիդեռլանդների գլխավոր հյուպատոսությունները։ Ստամբուլում Նիդեռլանդների գլխավոր հյուպատոսությունը ժամանակավորապես փակվել է 2023 թվականի հունվարի 30-ից։ Նիդերլանդների գլխավոր հյուպատոսության հայտարարության մեջ ասվում է. «Վերջին ցույցերը Շվեդիայում, Դանիայում և Նիդերլանդներում, որտեղ այրվել է Ղուրանը, կարող են հակաարևմտյան տրամադրություններ առաջացնել և ցույցեր ու բողոքներ առաջացնել: Արևմտյան թիրախների, դիվանագիտական ներկայացուցչությունների և պաշտամունքի վայրերի վրա հարձակումների սպառնալիքը մեծանում է, հատկապես Ստամբուլում»: ԱՄՆ-ի, Գերմանիայի և Ֆրանսիայի գլխավոր հյուպատոսություններն էլ ավելի վաղ հայտարարություններ էին տարածել՝ զգուշացնելով Թուրքիայի իրենց քաղաքացիներին «ահաբեկչական հարձակումների վտանգի» մասին, որոնք կարող են հետևել Ղուրանի այրման գործողություններին Շվեդիայում և Դանիայում։

Էմմա Չոբանյան

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/606769.html

Ի՞նչ է այսօր տեղի ունենում Ռուսաստանի հայ համայնքում

Հայ ավանդական Նժդեհ պարախմբի համերգը ՝ «համերգասրահում ական կա», կեղծ ահազանգի պատճառաբանությամբ չեղյալ է համարվել: Ինչու՞ է որոշ անհատների մուտքը Հայաստան արգելափակվում: Այս ու այլ հարցերին է անդրադարձել (Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ Diaspora High Commissioner's Office) հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ լրագրող Ժիրայր Ոսկանյանի հետ զրույցում:

Embassy of the Netherlands in Armenia

31 январь

Շնորհավորում ենք Նիդերլանդների արքայադուստր Բեատրիքսին ծննդյան 85-ամյակի կապակցությամբ:

Բեատրիքս Վիլհելմինա Արմգարդը 1980 թվականի ապրիլի 30-ից` 33 տարի շարունակ Նիդերլանդների թագուհին էր։ 2013 թվականի ապրիլի 30-ին թագուհին հրաժարվեց գահից հօգուտ իր ավագ որդուն՝ Վիլեմ-Ալեքսանդրի:

-------

Congratulations to Princess Beatrix on her 85th birthday!

Beatrix Wilhelmina Armgard was the Queen of the Netherlands for a duration of 33 years since April 30, 1980. On April 30, 2013, the Queen abdicated the throne to her son Willem-Alexander.


Հունվարի 30-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել Նիդերլանդների վարչապետի Արտաքին քաղաքականության և պաշտպանության հարցերով խորհրդական Ջոֆրի ֆան Լեուվենի հետ:

Ա.Գրիգորյանը ներկայացրել է Լաչինի միջանցքի փակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը: Զրուցակիցներն երկուստեք ընդգծել են միջազգային հանրության գործուն քայլերի կարևորությունը` Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցում:

Հեռախոսազանգի ընթացքում կողմերն անդրադարձել են նաև հայ-նիդերլանդական հարաբերությունների երկկողմ օրակարգին:


Embassy of the Netherlands in Armenia

1 февраль ·

Ուղիղ 70 տարի առաջ, 1953 թվականի հունվարի 31-ի լույս փետրվարի 1-ի գիշերը Հյուսիսային ծովային երկրների հեղեղը, որը առաջացել էր ուժեղ փոթորկի հետևանքով, հարվածեց Նիդերլանդներին, Բելգիային, Անգլիային և Շոտլանդիային:

Նիդերլանդների ափերի երկայնքով բարձրացած ալիքը համընկել էր գարնանային բարձր մակընթացության հետ, ինչի հետեւանքով 1953 թվականի փետրվարի 1-ի առավոտյան ջրի մակարդակն ավելի բարձր էր, քան նախկինում գրանցված բոլոր ցուցանիշները, հատկապես երկրի հարավ-արևմտյան շրջաններում:

Հաջորդիվ Նիդերլանդների կառավարությունը ձևավորել էր Դելտա հանձնաժողովը ջրհեղեղների պատճառներն ու հետևանքները ուսումնասիրելու համար: Ջրհեղեղի հետևանքով զոհվել էր 1835 մարդ, տարհանվել` 70000: Ջրհեղեղները ծածկել են երկրի գյուղատնտեսական հողերի 9 տոկոսը։

Նիդերլանդներն ընդունել էր Rijkswaterstaat-ի ծրագիրը, որը վերաբերում է ամբարտակների պաշտպանությանն ու ամրացմանը: Որոշվել էր ստեղծել Delta Works-ը, ինչը Նիդերլանդները դարձրել է ջրերի կառավարման առաջատար պետություն։

----------


Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Նիդերլանդական Օրագիր
yukarı