MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +15 °C ... +27 °C Yarın:+29 °C
Քաղաքագետ Ստեփան Գրիրորյանն իր սեփական ալիքն ունի
21:48, 11.02.2023
989 | 0

Saturday, 11 February 2023

Քաղաքագետ Ստեփան Գրիրորյանն իր սեփական ալիքն ունի


Ստեփան Գրիգորյանին (Stepan Grigoryan) որպես քաղաքական վերլուծաբան շատերդ եք ճանաչում ու հետևում նրա հաղորդումներին: Հավելենք, որ նա ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու է, ֆիզիկայի ոլորտի մի շարք աշխատությունների հեղինակ։ Այնուհանդերձ Ստեփան Գրիգորյանը հայտնի է որպես վերլուծաբան ու փորձագետ, ղեկավարում է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային հետազոտությունների վերլուծական կենտրոնը ու բազմիցս հանդես է եկել տարբեր լրատվամիջոցներով:
Որպեսզի իր ասելիքը կենտրոնացնի մի ամբողջական հարթակում, պարոն Գրիգորյանը հիմնեց իր յութուբյան ալիքը, արդեն մի քանի հաղորդում է հեռարձակել: Պարոն Գրիգորյանը Հայաստան-Նիդերլանդներ հարաբերությունների քաջ գիտակ է և մի պատեհ առիթի կխնդրենք նրան անդրադառնալ այս թեմային: Կարող եք մեկնաբանություններում գրել նաև ձեզ հետաքրքրող հարցերը, նա մեծ սիրով դրանց կպատասխանի:
Ներկայացնում ենք Ստեփան Գրիգորյանի Analytical Centre on Glob. & Regional Cooperation յութուբյան ալիքի ելույթներից մեկը:

Քաղաքական վերլուծաբան Ստեփան Գրիգորյանի հերթական ելույթի թեման էր` «Պառլամենտարիզմի զարգացումը Հայաստանում, հիբրիդային իրավիճակ և Լյուստրացիա»: Կարող եք մեկնաբանություններում գրել նաև ձեզ հետաքրքրող հարցերը, այն շուտով կհամակարգենք և կուղարկենք պրն Գրիգորյանին:
ՈՒրախությամբ ասենք, որ մեր վերևում ներկայացրած նյութն ալիքում ամենաշատն է դիտվել: Այս կապակցությամբ վերլուծաբանն իր շնորհակալությունն է հայտնել նաև մեզ՝ «Նիդերլանդական օրագիր» լրատվական կայքին:


Մենք մեր կողմից հաջողություն ենք մաղթում պարոն Գրիգորյանին, շնորհավորելով նրան՝ բարի ու անխափան եթեր:

Կարող եք բաժանորդագրվել էջին.

Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Նիդերլանդական Օրագիր
yukarı