MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +11 °C ... +21 °C Yarın:+21 °C
Տորթեր յուրաքանչյուր ճաշակի համար. ուսումնասիրելով Երևանի տորթերի բազմազան համերը
14:46, 07.11.2023
335 | 0

Տորթն ամենահամեղ աղանդերից մեկն է, որի հարուստ բազմազանությունն ունակ է տպավորել յուրաքանչյուրի։ Սկսած շոկոլադե տորթերից մինչև մրգային բազմազանություն պարունակող տարբերակներ, որոնք պատրաստվում են Երևանի ամենահմուտ մասնագետների կողմից։


Այսպիսով, եկեք ուսումնասիրենք տորթերի բազմազան համերը և դրանց առանձնահատկությունները, որոնք զարդարում են շատ երևանյան խնջույքներ։


Շոկոլադե Տորթ


Դասական ընտրություն, որն ունի զանազան տեսակներ և պատրաստման եղանակներ։ Սկսած շոկոլադե միկադոյից մինչև կարամելային շոկոլադե տորթը, որը պատրաստված է խտացրած կաթով, կարագով և ամենաթարմ ընկույզով։


Շոկոլադե յուրաքանչյուր տորթ պարունակում է համային քաղցրության հիանալի բալանս, իսկ օգտագործվող եփված շոկոլադը տորթին տալիս է շատերի կողմից սիրված ավանդական շոկոլադի համը։


Հարկ է նշել, որ շոկոլադե տորթերը նաև ունեն զարդարման բազմազան ոճեր, որոնք էլ ավելի կատարյալ են դարձնում դրանց տեսքը։


Մեղրով Տորթ


Ավանդական մեղրով տորթն ունի ոսկեգույն գույն և պատրաստվում է խմորի բազմակի շերտերից, որոնց միջև ավելացվում է կրեմը։ Շատերը տորթի մակերեսը զարդարում են ըստ նախընտրության, ավելացնելով մրգեր, ընկույզ, և այլն։ Կրեմը պատրաստվում է խտացրած կաթի և թարմ կարագի միաձուլմամբ, իսկ շերտերը պարունակում են մեղրային բաղադրություն։


Փափուկ խմորի և համային կատարյալ համադրության շնորհիվ տորթը սիրված է շատերի կողմից։


Ազնվամորիով Տորթ


Տորթի գլխավոր համային նոտան իհարկե ազնվամորին է, որը համադրված է կատարյալ քաղցրություն պարունակող վանիլային բիսքվիթի հետ։ Մրգային համարվող տորթի բաղադրության մեջ առկա են նաև խտացրած կաթն ու կարագով պատրաստված կրեմը։


Տորթն ունի սպիտակ գույն, որը զարդարված է ազնվամորիներով, ինչի շնորհիվ ունի թարմ և կատարյալ տեսք, որը չի զիջում իր գունային գեղեցկությամբ։


Տորթ Պրահա


Կաթ, կակաո, բելգիական շոկոլադներ և եգիպտացորենի ալյուր, ահա թե նաև ինչ է պարունակում յուրահատուկ տորթի բաղադրությունը։ Երկար ճանապարհ անցած տորթ, որը գնելու համար նախկինում նույնիսկ գոյանում էին հերթեր։


Ժելե


Վերջերս ամենահայտնի տորթի տեսակը, որը հասցրել է գրավել շատերի ուշադրությունը։ Տորթն ունի յուրահատուկ պատրաստման եղանակ և առանձնանում է ավանդական տորթերի պատրաստման եղանակից։ Հենց դրա շնորհիվ էլ արդյունքը տպավորիչ է և նախընտրելի։


Տորթի հիմքը ժելեն է, իսկ բաղադրությունը նաև պարունակում է զանազան մրգեր, որոնք հիանալի համադրվում են թարմացնող հատկություն ունեցող ժելեի հետ։


Ինչպես Ընտրել Տորթ


Կատարյալ տորթի ընտրությունը կախված է մի քանի գործոններից, որոնք ներառում են՝


  • Տորթի խմորի տեսակը․ Քանզի համային նախընտրությունները կարող են տարբերվել, անհրաժեշտ է ընտրել տորթի չեզոք տեսակ, որը կգոհացնի յուրաքանչյուրին։ Այդպիսի տեսակները հիմնականում չեն ներառում կոնկրետ բաղադրիչներ, որոնք կարող են ազդել տորթի ընդհանուր համի վրա։


  • Բաղադրիչների ընտրությունը․ Տորթ ընտրելիս կարևոր է հաշվի առնել հնարավոր ալերգիկ ազդեցությունները։ Նման դեպքերից խուսափելու համար անհրաժեշտ է մեծ ուշադրություն դարձնել բաղադրիչներին և լինել իրազեկված հյուրերի սննդային հնարավոր սահմանափակումների մասին։


Այսպիսով, գնել տորթեր Երևանում հնարավոր է մի քանի պարզ քայլով։ Նախընտրելի համային պայթյունը կարող եք պատվիրել քաղցրավենիքի խանութ-սրահից, որտեղ գործում է նաև տորթերի առաքում։ Տորթերի օնլայն խանութ, որտեղ կգտնեք համային հարուստ բազմազնություն, ինչպես նաև կկարողանաք գնել խմորեղեն երևանում՝ բարձրորակ առաքմամբ և տպավորիչ համով։


Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Տաթև Դալլաքյան
yukarı