MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +9 °C ... +20 °C Yarın:+19 °C
էնդոսկոպիկ վիրաբուժության առավելություններն ու թերությունները
12:46, 15.01.2024
460 | 0

Ի տարբերություն ավանդական վիրաբուժական միջամտությունների, էնդոսկոպիկ վիրաբուժությունը ենթադրում է վիրահատության ոչ ինվազիվ այլընտրանք։ Նման տեխնոլոգիայի շնորհիվ բազում վիրահատություններ ձեռք են բերել ավելի պարզ գործընթացներ, որոնցից մեկը հենց լյարդի մաքրման գործընթացն է։


Ինչպես ցանկացած բժշկական միջամտություն, էնդոսկոպիկ վիրահատությունն ունի իր առավելություններն ու թերությունները:


էնդոսկոպիկ վիրաբուժության առավելությունները


Նվազագույն ինվազիվ գործընթաց


Էնդոսկոպիկ հետազոտությունները ներառում են տեսախցիկով հագեցած բարակ, ճկուն խողովակի տեղադրում մարմնի մեջ՝ բնական ճանապարհով կամ փոքր կտրվածքների միջով:


Կարճ հետվիրահատական շրջան


Փոքր կտրվածքների շնորհիվ հիվանդն ապաքինվում է ավելի արագ՝ առանց որևէ հետվիրահատական բարդությունների։ Վերականգնման ավելի արագ ժամանակահատվածը և հետվիրահատական բարդությունների կրճատումը նպաստում են առողջապահական ավելի արդյունավետ գործընթացին:


Ճշտգրիտ ախտորոշում․ Լյարդ


Էնդոսկոպների բարձրորակ պատկերային (վիզուալ) հնարավորությունը բժիշկներին տալիս է լյարդի ներքին տեսքի մանրամասն պատկերացում: Այս ճշգրտությունն օգնում է լյարդի տարբեր պայմանների ճշգրիտ ախտորոշմանը, սկսած ուռուցքներից մինչև բորբոքումներ:


Բարդությունների նվազեցում


Ի տարբերություն ավանդական վիրահատական գործընթացների, էնդոսկոպիկ վիրաբուժությունը նվազեցնում է հետվիրահատական բարդությունների առաջացման ռիսկերը։ Այս գործոնը նույնպես, պայմանավորված է շատ ավելի փոքր կտրվածքների հետ։


Հետվիրահատական սպիերի նվազեցում


Ավանդական վիրաբուժությունը մարմնի վրա կարող է թողնել որոշակի սպի։ Իսկ էնդոսկոպիկ վիրաբուժությունը բացառում է սպիերի առաջացումը՝ շնորհիվ փոքր կտրվածքների։


Վաղաժամ ախտորոշում և բժշկական միջամտություն


Էնդոսկոպիկ վիրաբուժությունը բժշկության առաջատար տեխնոլոգիաներից մեկն է, ինչի շնորհիվ բազում հիվանդություններ ենթարկվում են վաղաժամ հայտնաբերման և բուժման՝ բարելավելով հիվանդի առողջական կարգավիճակը։


Ամենավառ օրինակներից մեկը լյարդի կարգավիճակի բարելավումն է, ինչը կարող է ներառել լյարդի մաքրում՝ էնդոսկոպիկ վիրաբուժության միջոցով։


Բուժման անհատական մոտեցում


Ինչպես արդեն գիտենք, էնդոսկոպիկ հետազոտությունները թույլ են տալիս ստանալ մանրամասն տեղեկատվություն՝ անձի առողջական կարգավիճակի վերաբերյալ։ Ինչի հիման վրա էլ մասնագետները կարողանում են մշակել անհատական մոտեցում՝ յուրաքանչյուր անհատի համար, հաշվի առնելով անհատի առողջական ընդհանուր կարգավիճակը, հնարավոր ռիսկերը և այլն։


էնդոսկոպիկ վիրահատություն․ Նվազագույն անզգայացում


Էնդոսկոպիկ վիրահատությունները հաճախ պահանջում են ավելի քիչ անզգայացում, քան բաց վիրահատությունները: Այս գործընթացը նպաստում է ռիսկերի նվազեցմանը՝ կապված լյարդի մաքրման ընթացքում երկարատև անզգայացման ազդեցության հետ։


էնդոսկոպիկ վիրաբուժության թերությունները


Ինչպես արդեն գիտենք, էնդոսկոպիկ վիրաբուժությունն անցավ է, սակայն կարող է պատճառել որոշակի անհանգստություն։ Սա պայմանավորված է վիրաբուժության ընթացքում սթրեսի բարձրացման հետ։


Վիրաբուժության ընթացքում հիմնական բարդություններն են․


  • Որովայնային


  • Արնահոսություն


  • Անզգայության հետևանքով ալերգիկ փոխազդեցություն


Երբ օգտվել էնդոսկոպիկ վիրաբուժությունից


Ահա մի քանի դեպքեր, երբ էնդոսկոպիկ վիրաբուժությունը դիտարկվում է որպես անհրաժեշտություն․


  • Թոքերից և մարսողական տրակտից ուռուցքների տեղորոշում, նմուշառում կամ հեռացում:


  • Թոքերից և մարսողական տրակտից օտար առարկաների հայտնաբերում և հեռացում:


  • Հյուսվածքների փոքր նմուշների վերցնում ախտորոշման նպատակով (բիոպսիա):


  • Քարերի հեռացում լեղուղիներից։


  • Խողովակների (ստենտների) տեղադրում լեղուղիների, կերակրափողի, տասներկումատնյա աղիքի կամ հաստ աղիքի խցանումների միջոցով:


Ինչպես է իրականացվում էնդոսկոպիկ վիրաբուժությունը


Էնդոսկոպիկ վիրաբուժությունը կարող է իրականացվել մարմնի տարբեր մասերում։ Յուրաքանչյուր վիրաբուժություն կրում է հատուկ անվանում, ինչով էլ առանձնանում է մնացած տարբերակներից։


  • Բրոնխոսկոպիա (Bronchoscope) – տեղադրվում է շնչափողով՝ թոքերը հետազոտելու համար։


  • Կոլոնոսկոպիա (Colonoscope) – տեղադրվում է հաստ աղու և ուղիղ աղու հետազոտման համար։


  • Գաստրոսկոպիա (Gastroscope) – տեղադրվում է կերակրափողով՝ ստամոքսը հետազոտելու համար։


  • Դուոդենոսկոպ (Duodenoscope) – տեղադրվում է ստամոքսի միջով լեղուղիների և (կամ) ենթաստամոքսային գեղձի ծորանի վրա՝ զննելու համար։


  • Հիստերոսկոպիա (Hysteroscope) – տեղադրվում է արգանդի վզիկի միջով՝ արգանդը հետազոտելու համար։


Էնդոսկոպիկ վիրաբուժությունից հետո


Չնայած, որ վիրաբուժության այս տեսակն ավելի պարզ գործընթաց է, այնուամենայնիվ այն պահանջում է մասնագիտացված խնամք և վերահսկություն։


  • Վիրահատությունից հետո հիվանդը ենթարկվում է վերահսկության՝ մոտ 1-2 ժամ տևողությամբ։


  • Ընդհանուր անզգայացման դեպքում վերահսկությունը տևում է ավելի երկար։


  • Վիրաբուժության որոշ տեսակների դեպքում (Դուոդենոսկոպ) հիվանդը կարող է գիշերել հիվանդանոցում/կլինիկայում։


  • Անհրաժեշտության դեպքում հիվանդին տրվում են ցավազրկող միջոցներ։


Ամփոփում․ Էնդոսկոպիկ հետազոտություն և արդի տեխնոլոգիա


Մեր օրերում վիրաբուժությունը ձեռք է բերել ավելի ինովացիոն մոտեցում, որտեղ բազում վիրաբուժական գործընթացներ իրականացվում են ավելի պարզ և սահուն ընթացակարգով՝ նվազեցնելով հիվանդին անհանգստություն պատճառելու ռիսկերը։


Թեև էնդոսկոպիկ վիրաբուժությունն ունի մի շարք թերություններ, այն արդի տարբերակ է՝ առաջարկող բարդությունների նվազեցում, ճշտգրիտ ախտորոշում, և վիրաբուժության ավելի կարճ ընթացք։

Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Տաթև Դալլաքյան
yukarı