MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +15 °C ... +28 °C Yarın:+29 °C
Ցավազրկողներ․ տեսակներն ու տարբերությունները
10:30, 22.03.2024
308 | 0

Ցավազրկող դեղամիջոցները կարող են թեթևացնել գլխացավը, մկանների ցավը, արթրիտը և ցավերի այլ տեսակները։ Գոյություն ունեն ցավազրկող միջոցների բազում տեսակներ, որոնցից յուրաքանչյուրն ունի ինչպես առավելություններ, այնպես էլ ռիսկեր։ Այս դեղամիջոցներից որոշ տեսակներ ազդում են ավելի լավ, քան մյուսները։ Սա հիմնականում կախված է օրգանիզմների տեսակներից, և, թե, ինչպես են դրանք ընդունում ցավազրկող դեղամիջոցները։ Այսպիսով, եկեք տարբերակենք ցավազրկող դեղամիջոցները և պարզենք, թե ինչպես կարելի է ձեռք բերել ցանկալի դեղամիջոցը՝ օգտագործելով օնլայն դեղատուն։


Ցավազրկող դեղեր․ Ինչպես տարբերակել

Ցավազրկող դեղամիջոցներն ունեն տարբեր չափաբաժիններ և բաղադրությունում պարունակում են տարբեր բաղադրիչներ։ Այս չափանիշների շնորհիվ ցավազրկող դեղամիջոցների որոշ տեսակներ վաճառվում են նույնիսկ առանց դեղատոմսի անհրաժեշտության, իսկ այլ տեսակներն էլ կարելի է ձեռք բերել միայն դեղատոմսի առկայության դեպքում։


Ցավազրկող դեղամիջոցներն առանց դեղատոմսի

Գոյություն ունեն ցավազրկող դեղամիջոցների երկու տեսակ, որոնք կարելի է ձեռք բերել առանց դեղատոմս ներկայացնելու, օրինակ՝ Ացետամինոֆեն (Պարացետամոլ) և ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղեր (NSAIDs):

Ասպիրինը, նապրոքսենը (Aleve) և իբուպրոֆենը (Advil, Motrin) OTC NSAID-ների օրինակներ են:


Ցավազրկող դեղամիջոցները դեղատոմսով

Այս տեսակի դեղամիջոցները սովորաբար ավելի ուժգին են և կիրառելի են երբ հասարակ՝ առանց դեղամիջոցի անհրաժեշտության տրվող դեղամիջոցները չեն կարողանում օգնել ցավը մեղմաղցնելու համար։

Ամենահզոր ցավազրկողներն են օփիոիդային դեղամիջոցները։ Ցավազրկողների այս տեսակները հեշտությամբ մեղմացնում են բարդ կառուցվածքի ցավերը, սակայն նրանք կիրառվում են ավելի հազվադեպ, քանզի օրգանիզմի վրա թողնում են կողմնակի ազդեցություններ և կարող են զարգացնել կախվածություն։ Հենց այս միտումով էլ, դեղամիջոցների այս տեսակները վաճառվում են ՄԻԱՅՆ բժշկի հետ խորհրդակցությունից հետո ստացած դեղատոմսի օգնությամբ։


Տեղեկատու դեղատուն և դեղատոմսով ցավազրկողներ

Տեղեկատու դեղատունը նախագծված է հաճախորդի բոլոր հարցերին պատասխանելու և նրան ուղղորդելու համար։ Այս դեպքում, եթե հաճախորդը չի կարողանում գտնել նախընտրելի դեղամիջոցները, ապա տեղեկատու դեղատունն օգնում է հաճախորդին գտնել և ձեռք բերել դրանք։

Գործընթացն իրականացվում է անհրաժեշտ դեղամիջոցների առկայության, ինչպես նաև դեղատների հասցեների վերաբերյալ տեղեկատվություններ տրամադրելու տեսքով, որոնք կարող են օգնել հաճախորդին հեշտությամբ ձեռք բերել անհրաժեշտ դեղամիջոցը։


Ամփոփում

Այսօր մեզ հայտնի են ցավազրկող դեղամիջոցների բազում տեսակներ, որոնցից յուրաքանչյուրը նախատեսված է հատուկ օգտագործման համար։ Դրանցից որոշներն ունեն ավելի թույլ ազդեցություն և կարող են ձեռք բերվել առանց դեղատոմսի անհրաժեշտության։ Իսկ մնացածը թողնում են ավելի ուժգին ազդեցություն և գնելու համար պահանջում են դեղատողմս։ Այսպիսով, նախքան դեղամիջոց ընդունելը, անհրաժեշտ է հասկանալ դրա տեսակը և խուսափել ուժգին դեղատոմսերից՝ առանց մասնագետի հետ խորհրդակցության։ Իսկ անհրաժեշտ դեղը հեշտությամբ կարող եք ձեռք բերել նույնիսկ օնլայն դեղատնից։

Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Vahe Mardoyan
17:34, 21.12.2023
608 | 0
yukarı