MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +16 °C ... +29 °C Yarın:+28 °C
Ընտրում ենք նվերներ երեխաների համար
14:56, 27.03.2024
238 | 0

Երեխաների համար նվեր ընտրելը ամենահետաքրքիր և զվարճալի զբաղմունքներից մեկն է։ Այս գործընթացքում կարող ենք բացահայտել ինչպես զարգացնող և հետաքրքիր խաղեր, այնպես էլ գրքեր, հետաքրքիր գրենական պիտույքներ և ավելին։ Այս գրառմամբ կպարզենք երեխաներին նվեր տալու կարևորությունը, և կօգնենք Ձեզ ընտրել Ճիշտ նվեր՝ Ձեր երեխաների համար։


Երեխաներին նվերներ տալու կարևորությունը

Երեխաները զարգանում են օրեցօր և միաժամանակ բացահայտում նոր հետաքրքրություններ։ Նվերների օգնությամբ ծնողները կարող են ընդլայնել և զարգացնել երեխայի հետաքրքրության սպեկտորը և նրանց տալ գիտելիքի ու ինքնակրթման նոր աղբյուր։


Բացի այդ, նվերներ ստանալիս, երեխաները զգում են ավելի սիրված և շրջապատված ուշադրությամբ։ Այսպիսով, եկեք քննարկենք նվերների մի քանի տարբերակներ, որոնք կարող եք հաշվի առնել՝ երեխայի համար նվեր ընտրելիս։


Սեղանի խաղեր

Սեղանի խաղերը երեխային տրամադրում են տարբեր սցենարներ, որոնցից յուրաքանչյուրը հաղթահարելու համար պահանջվում է այս կամ այն գործողությունը, հաշվարկը կամ փոխզիջումը։

Այս դեպքում երեխաները սովորում են գործելուց առաջ խորհելուն, թիմի անդամների հետ քննարկելուն և պատասխանատվություն են ստանձնում յուրաքանչյուր կատարած քայլի համար։ Մանկական խաղեր ձեռք բերելու դեպքում երեխաները կարողանում են համատեղել զվարճանքն ու ինքնակրթությունը։ Ինչպես նաև ավելի շատ ժամանակ անցկացնել ընկերների և ընտանիքի հետ։

Այսպիսով, սեղանի խաղերը զարգացնող խաղեր են, որտեղ երեխան սուզվում է խաղերի երևակայական աշխարհ և դառնում այդ աշխարհի գլխավոր հերոսը։

Իսկ սեղանի խաղեր կարող եք ձեռք բերել այցելելով նվերների խանութ։


Գրքեր

Գրքերը, նույնպես, կարող եք դիտարկել որպես զարգացնող նվերներ, որոնք ունակ են երեխային տալ ավելի վառ պատկերացում, բարձրացնել երեխայի կրթության մակարդակը և ավելին։


● Վառ պատկերացում և ստեղծարարություն․ Գրքերի միջոցով երեխաները տեղափոխվում են երևակայական աշխարհ։ Նրանք թույլ են տալիս պատկերացնել գրքի հերոսներին, նրանց աշխարհը և առօրյան։ Այս դեպքում երեխաները ձեռք են բերում վառ երևակայություն, ինչպես նաև նոր՝ զարգացնող հոբբի։


● Ինքնակրթության խթանում․ Հետաքրքրաշարժ գրքերը երեխաներին ոգեշնչում են կարդալ և իմանալ ավելին։ Ճիշտ ընտրության դեպքում երեխան ձեռք կբերի հարուստ բառարան, վարժ լեզու և սահուն ընթերցանության հատկություններ։


Այսպիսով, գրքերը նույնպես, կարող եք դիտարկել որպես նվերներ, որոնք ունակ են Ձեր երեխային տեղափոխել երևակայական աշխարհի գունավոր անկյուններ։ Բացի այդ, գիրքն ավարտելուց հետո կարող եք երեխայի հետ քննարկել այն և լսել նրա կարծիքը գրքի գործողությունների և հերոսների վերաբերյալ։ Սա հիանալի միջոց է երեխայի հետ կապ հաստատելու համար, ինչի արդյունքում երեխան մեծ հաճույքով կխոսի և կկիսվի տպավորություններով՝ Ձեզ հետ։

Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Vahe Mardoyan
17:34, 21.12.2023
604 | 0
yukarı