MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +11 °C ... +20 °C Yarın:+25 °C
Օրիգինալ ու կեղծ դեղեր․ ինչպես տարբերել
14:53, 01.03.2024
601 | 0

Ամեն անգամ դեղամիջոց ընդունելիս մենք վստահում ենք այդ փոքրիկ հաբերին մեր առողջությունը, հուսալով, որ դրանք արագ կվերականգնեն մեր ինքնազգացողությունը։ Սակայն, աշխարհի տարբեր անկյուններում գործում է կեղծ դեղեր տարածելու հակվածությունը, որոնք ոչ միայն չեն օգնում վերականգնվել, այլ նաև վնասում են Ձեր առողջությունը։

Ինչպե՞ս պաշտպանել առողջությունը կեղծ դեղամիջոցներից։ Ասում են, որ եթե կողք կողքի դնենք իրական և կեղծ դեղեր, ապա առաջին հայացքից տարբերություն չենք նկատի։ Սակայն գոյություն ունեն բազում մանրուքներ, որոնք թույլ են տալիս տարբերակել կեղծը իրականից։

Գոյություն ունի մեկ այլ պնդում, ըստ որի իրականը կեղծից տարբերակել հնարավոր է միայն լաբորատոր հետազոտության միջոցով։ Այնուամենայնիվ, ահա 7 միջոց, որոնք կօգնեն զգոն լինել դեղամիջոցի հուսալիության վերաբերյալ։


1․ Տեղեկատու դեղատուն․ Դեղերի շուրջօրյա առաքում

Վստահելի դեղամիջոց ձեռք բերելու համար, առաջին նախապայմանը իրական՝ լիցենզավորված դեղատուն դիմելն է։ Այս դեպքում կարող եք դիմել նաև օնլայն դեղատուն (online dexatun) և ստանալ իրական դեղամիջոց՝ առանց վտանգի ենթարկելու Ձեր կամ Ձեր ընտանիքի առողջությունը։ Օնլայն դեղատուն դիմելիս նաև կարող եք պատվիրել անհրաժեշտ դեղերն առցանց՝ առանց դեղատուն այցելելու անհրաժեշտության։

Պատվիրելու դեպքում Դուք ստանում եք իրական դեղամիջոցները՝ ապահով առաքման օգնությամբ։


2․ Ուղղագրական սխալներ

Կեղծ դեղամիջոցների պիտակների վրա կարող եք նկատել որոշակի տառասխալներ, որոնք անթույլատրելի են իրական դեղամիջոցների դեպքում։

Հարկ է նաև ուշադրություն դարձնել պիտակի տեքստին, որը կարող է լինել անհասկանալի կամ ոչ համապատասխան։ Այսպիսով, դեղամիջոցի նկարագրությունը կարող է մատնել նրա կեղծությունը։


3․ Դեղի տեսքը և չափսը

Դեղամիջոցը կրկին ձեռք բերելու ժամանակ ուշադրություն դարձրեք հաբերի տեսքին, չափսին և գույնին։ Իսկ եթե դեղամիջոցը հեղուկ է, ապա անհրաժեշտ է ուշադրություն դարձնել նրա գույնին։ Փոփոխություններ կամ տարբերություններ նկատելու դեպքում անհրաժեշտ է դիմել Ձեր բժշկին։


4․ Դեղամիջոցի որակը

Իրական դեղամիջոցները մշտապես ունեն գործարանում արտադրված տեսք, այսինքն կոկիկ հաբեր, որակյալ փաթեթավորում։ Կեղծ դեղամիջոցները կարող են լինել ճաքած, փշրված կամ ոչ հերմետիկ փաթեթավորված։


5․ Հերմետիկ փաթեթավորում

Ինչպես արդեն նշվեց, դեղամիջոցի փաթեթավորումը կարող է մատնանշել դրա վստահելիությունը։ Իրական արտադրությունը պիտի ունենա հերմետիկ փաթեթավորում։ Եթե փաթեթավորման վրա նկատում եք պղպջակներ, ապա անհրաժեշտ է զգուշանալ նման դեղերից։


6․ Դեղամիջոցի արժեքը

Այս գործոնը հատկապես կարևոր է, երբ խոսքը վերաբերում է ավելի ծանր դեղերին։ Նման գնումներ կատարելիս անհրաժեշտ է օգտվել միայն վստահելի դեղատներից։ Իսկ եթե արժեքը թվում է կասկածելի, ապա կարող եք համեմատել այն այլ դեղատների արժեքների հետ կամ կապ հաստատել Ձեր բժշկի հետ։


7․ Արտադրողի ինքնությունը

Իրական և լիցենզավորված դեղամիջոցների վրա կարող եք գտնել արտադրողի լոգոն կամ կոնտակտային տվյալները։ Սա վկայում է դեղամիջոցի վստահելիությունը։


Ամփոփում

Մեր առողջությունը մեծապես կախված է իրական դեղամիջոցներից։ Այսպիսով, յուրաքանչյուր դեղամիջոց ձեռք բերելիս, հարկավոր է ուշադրություն դարձնել և համոզվել, որ դրանք իրական են և վստահելի։

Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Vahe Mardoyan
yukarı