Կռւում են խոցւում, բայց չեն մեռնում, Մոռացւում են նրանք, բայց չեն կորչում, Արիւն են տալիս, բայց չեն պահանջում: Նրանցն է փառքը անհաղթ հայրերի, Նրանցն է օրհնանքը հսկայ պապերի, Նրանց է Մասիսը որդեակ կոչում, Նրանց է Աստուած Խաչով զորացնում: Խոնարհ հերոսներ, անպարտ հերոսներ, Հոգուս տաճարի միակ սրբեր, Ձեզ եմ ծխոիմ խունկը սրտիս բուլուարի, Ձեզ եմ նուիրում կրակը վերջին իմ մոմի: |