MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +14 °C ... +20 °C Yarın:+21 °C
Ալմելոյում թուրքերը բողոքել են Հայոց Ցեղասպանության հուշհամալիրի առիթով
01:25, 02.06.2014
2009 | 0

Այսօր ' հունիսի 1-ի կեսօրին, Ալմելոյի Հայոց Ցեղասպանության նորաբաց հուշհամալիրի շրջակայքում հազարավոր թուրքեր էին հավաքվել' բողոքելու Հայոց Ցեղասպանության հուշարձանի տեղադրման դեմ, որի բացումը տեղի էր ունեցել ապրիլի 24-ին: Հոլանդիայի տարբեր վայրերից թուրքական լոբբին ավտոբուսներով ըստ ոստիկանության տվյալների մոտ 3000 թուրքերի էր բերել այս քաղաք: Ցուցարար թուրքերի ցանկությունն էր ճնշում գործադրել քաղաքական գործիչների վրա, որպեսզի վերջիններս համապատասխան քայլերի դիմեն: Թուրքիայի կառավարությունը անամոթաբար հերքում է Ցեղասպանության իրողությունը' դրամական միջոցներ վատնելով ժխտում պատմական իրողությունը, հետևաբար հավաքված թուրքերն էլ հարց են բարձրացնում, որ ցեղասպանություն տեղի չի ունեցել, պահանջում հուշհամալիրը ապամոնտաժել:

Սա առնվազն անհարգելի վերաբերմունք է անմեղ զոհերին: Երեկ Ալմելոյի Հայ Առաքելական եկեղեցին հանդես էր եկել համապատասխան հայտարարությամբ, որ տեղի չի տա ոչ մի ճնշման և համապատասխան ուղերձ էր հղել Հաագային օր առաջ օրենք մշակել ցեղասպանությունը ժխտողներին քրեական պատասխանատվության ենթարկելու համար:
Նիդերլանդական մամուլը գրում է, որ Ալմելոյի քաղաքապետարանը ի զորու չէ ընդառաջել թուրքերի այս ցանկությանը, քանի որ կուսակցական լիազորություններ չունի, հուշհամալիրի կառուցման թույլտվությունը եղել է պատշաճ, իսկ հուշարձանն էլ գտնվում է եկեղեցուն պատկանող հողատարածքում:

Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Նիդերլանդական Օրագիր
yukarı