Այսօր ' հունիսի 1-ի կեսօրին, Ալմելոյի Հայոց Ցեղասպանության նորաբաց հուշհամալիրի շրջակայքում հազարավոր թուրքեր էին հավաքվել' բողոքելու Հայոց Ցեղասպանության հուշարձանի տեղադրման դեմ, որի բացումը տեղի էր ունեցել ապրիլի 24-ին: Հոլանդիայի տարբեր վայրերից թուրքական լոբբին ավտոբուսներով ըստ ոստիկանության տվյալների մոտ 3000 թուրքերի էր բերել այս քաղաք: Ցուցարար թուրքերի ցանկությունն էր ճնշում գործադրել քաղաքական գործիչների վրա, որպեսզի վերջիններս համապատասխան քայլերի դիմեն: Թուրքիայի կառավարությունը անամոթաբար հերքում է Ցեղասպանության իրողությունը' դրամական միջոցներ վատնելով ժխտում պատմական իրողությունը, հետևաբար հավաքված թուրքերն էլ հարց են բարձրացնում, որ ցեղասպանություն տեղի չի ունեցել, պահանջում հուշհամալիրը ապամոնտաժել: Սա առնվազն անհարգելի վերաբերմունք է անմեղ զոհերին: Երեկ Ալմելոյի Հայ Առաքելական եկեղեցին հանդես էր եկել համապատասխան հայտարարությամբ, որ տեղի չի տա ոչ մի ճնշման և համապատասխան ուղերձ էր հղել Հաագային օր առաջ օրենք մշակել ցեղասպանությունը ժխտողներին քրեական պատասխանատվության ենթարկելու համար: |