MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +10 °C ... +19 °C Yarın:+20 °C
Թուրքական բարբաջանք' «կառուցողական և ծայրահեղական» հայերի մասին
19:11, 09.06.2014
1820 | 0

Արդեն բացահայտվել է, որ Ալմելոյի Ցեղասպանության հուշհամալիրի շուրջ ստեղծված թուրքական աղմուկին նպաստել են բուն Թուրքիայից: Այս գործում իր մեծ ավանդն է ունեցել Թուրքիայի կրոնի գործերով նախարար Դիյանեթը: Նրա նախաձեռնությամբ է, որ երաշխավորվել է յուրաքանչյուր թուրքի անվճար տեղափոխել հուշարձանի դեմ հրահրված բողոքի ցույցին (Նիդերլանդների ոստիկանության տվյալներով մոտ 3000 մարդ) : Տեսնելով, որ այս բողոքներն անհետևանք են մնում, թուրք-ադրբեջանական մամուլը' նաև ներքևում հայատառ զետեղված այս նյութով, փորձում են պառակտում մտցնել նիդերլանդահայ համայնքում: Իբր ' տարաձայնություններ են առաջացել հայկական սփյուռքի «կառուցողական և ծայրահեղական» անդամների միջև, կապված Ալմելոյում բացված նահատակների հուշարձանի բացման կապակցությամբ:

Նիդ.Օրագիրն ամենայն պատասխանատվությամբ հայտնում է, որ այս ամենը մտածացին զառանցանք է, ցանկալին իրականության տեղ ներկայացնելու բարբաջանք: Հոլանդահայ համայնքի միասնության մասին է խոսում նաև վերջերս Ամստերդամի կենտրոնի կամուրջներից մեկին «Հայկականկամուրջ»
ցուցանակի տեղադրումը:

Հոլանդահայ համայնքն այսօր, քան երբևէ ավելի համախմբված, ամրակուռ ու միասնական է' պատրաստ կառուցողական նախաձեռնություններով այսուհետ ևս ինտեգրվել նիդերլանդական հասարակությանը, հարազատ մնալով իր մարդասիրական սկզբունքներին:


__________________________________________________
__________________________________________________

Ադրբեջանական Armenia.Az կայքի տարածած ապատեղեկատվությունը


Նիդեռլանդներում հայկական սփյուռքի ներսում տարաձայնություններ են առաջացել

06 Հունիս 2014 07: 10 GMT | 9: 10 Local Time



Նիդեռլանդներում հայկական սփյուռքի անդամների միջև տարաձայնություններ են առաջացել:

Այս մասին լրագրողներին տեղեկացրել է Թուրք-ադրբեջանական մշակութային միության ղեկավար Իլհան Աշգընը:

Նրա խոսքով, Ալմելո քաղաքի քաղաքապետարան է ուղարկվել բողոքի նամակ՝ կապված այսպես կոչված «հայոց ցեղասպանության» հուշարձանի կանգնեցման հետ: Տեղի հասարակությունն արդեն արձագանքել է այդ նամակին:

Նրա խոսքով, ցույցին մասնակցել է շուրջ 9 հազար մարդ: «Ցույցից հետո տարաձայնություններ են առաջացել հայկական սփյուռքի կառուցողական և ծայրահեղական անդամների միջև: Կառուցողականները նշում են, որ այդ հուշարձանի տեղադրումից հետո ադրբեջանական և թուրքական սփյուռքային կազմակերպությունները զգալիորեն ակտիվացել են: Նրանք համարում են, որ թուրքերը կհասնեն հուշարձանի ապամոնտաժմանը»:

Armenia.Az

Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Նիդերլանդական Օրագիր
yukarı