Արդեն բացահայտվել է, որ Ալմելոյի Ցեղասպանության հուշհամալիրի շուրջ ստեղծված թուրքական աղմուկին նպաստել են բուն Թուրքիայից: Այս գործում իր մեծ ավանդն է ունեցել Թուրքիայի կրոնի գործերով նախարար Դիյանեթը: Նրա նախաձեռնությամբ է, որ երաշխավորվել է յուրաքանչյուր թուրքի անվճար տեղափոխել հուշարձանի դեմ հրահրված բողոքի ցույցին (Նիդերլանդների ոստիկանության տվյալներով մոտ 3000 մարդ) : Տեսնելով, որ այս բողոքներն անհետևանք են մնում, թուրք-ադրբեջանական մամուլը' նաև ներքևում հայատառ զետեղված այս նյութով, փորձում են պառակտում մտցնել նիդերլանդահայ համայնքում: Իբր ' տարաձայնություններ են առաջացել հայկական սփյուռքի «կառուցողական և ծայրահեղական» անդամների միջև, կապված Ալմելոյում բացված նահատակների հուշարձանի բացման կապակցությամբ: Նիդ.Օրագիրն ամենայն պատասխանատվությամբ հայտնում է, որ այս ամենը մտածացին զառանցանք է, ցանկալին իրականության տեղ ներկայացնելու բարբաջանք: Հոլանդահայ համայնքի միասնության մասին է խոսում նաև վերջերս Ամստերդամի կենտրոնի կամուրջներից մեկին «Հայկականկամուրջ» Հոլանդահայ համայնքն այսօր, քան երբևէ ավելի համախմբված, ամրակուռ ու միասնական է' պատրաստ կառուցողական նախաձեռնություններով այսուհետ ևս ինտեգրվել նիդերլանդական հասարակությանը, հարազատ մնալով իր մարդասիրական սկզբունքներին: __________________________________________________ Ադրբեջանական Armenia.Az կայքի տարածած ապատեղեկատվությունը 06 Հունիս 2014 07: 10 GMT | 9: 10 Local Time Նիդեռլանդներում հայկական սփյուռքի անդամների միջև տարաձայնություններ են առաջացել: Այս մասին լրագրողներին տեղեկացրել է Թուրք-ադրբեջանական մշակութային միության ղեկավար Իլհան Աշգընը: Նրա խոսքով, Ալմելո քաղաքի քաղաքապետարան է ուղարկվել բողոքի նամակ՝ կապված այսպես կոչված «հայոց ցեղասպանության» հուշարձանի կանգնեցման հետ: Տեղի հասարակությունն արդեն արձագանքել է այդ նամակին: Նրա խոսքով, ցույցին մասնակցել է շուրջ 9 հազար մարդ: «Ցույցից հետո տարաձայնություններ են առաջացել հայկական սփյուռքի կառուցողական և ծայրահեղական անդամների միջև: Կառուցողականները նշում են, որ այդ հուշարձանի տեղադրումից հետո ադրբեջանական և թուրքական սփյուռքային կազմակերպությունները զգալիորեն ակտիվացել են: Նրանք համարում են, որ թուրքերը կհասնեն հուշարձանի ապամոնտաժմանը»: Armenia.Az |