MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +16 °C ... +27 °C Yarın:+27 °C
2015թ. հունվարից SCAON-ի աշխատակազմը աշխատելու է նոր կահավորված գրասենյակում
18:33, 15.01.2015
2356 | 0

  • 8 янв, 2015 в 23: 59


Այս տարվա սկզբից նորովի, աշխատանքային յուրահատուկ մոտեցում է փորձում որդեգրել Նիդերլանդների Թագավորությունում Հայկական Կազմակերպությունները Համակարգող (SCAON) Միությունը: Կոլեկտիվն աշխատանքներն սկսել է աշխատատեղերի նորոգումից, սենյակների կահավորումից:
Միությունը փորձում է ընդլայնել կամավորական սկզբմունքներով աշխատող հասարակական աշխատողների քանակը: Կոլեկտիվը համալրվելու է գործավարներով, կազմակերպիչներով, թարգմանիչներով, իրավաբանի, հոլանդերենի, հայերենի և այլ մասնագետներով: Այդ մասին արդեն միությունը հայտարարություն է տարածել իր ֆեյսբուքյան կայք էջով:
«Այս տարի բազմաթիվ նոր ծրագրեր ունենք, որ սպասում են իրագործման, - ասում է Նիդերլանդներում Հայկական Կազմակերպությունները Համակարգող Միության նախագահ Սմբատ Մարտիրոսյանը: Այդ իսկ պատճառով, կարևոր է, որ կոլեկտիվ մուտք գործեն նոր, երիտասարդ կարող ուժեր' հայրենասերների մի կուռ խումբ, խնդիրները հաջողությամբ լուծելու համար»:
Միության նախագահը ակտիվ աշխատողներին պարտավորվել է խրախուսել, խոստացել է գնահատել լավ աշխատանքը: Հասարակական կարգով աշխատողներին կտրամադրվեն ճանապարհածախսերն ու գործուղման հետ կապված գումարները: Լավագույն աշխատողներն էլ ցանկության դեպքում հետագայում կարող են անցնել վճարովի աշխատանքի:
Բոլոր նրանք, ովքեր ցանկություն կունենան համագործակցել SCAON միության հետ կարող են կապ հաստատել մինչև փետրվարի 15-ը, գրել info@scaon.nl կամ secretaris@scaon.nl էլեկտոնային փոստին, կամ զանգահարել 0685029906, 0297548648 հեռախոսահամարներին, կամ էլ, եթե հարմար է ուղղակի այցելել SCAON-ի գրասենյակ' երեքշաբթի և չորեքշաբթի օրերին, ժամը 10: 30 մինչև 18: 00 հետևյալ հասցելով՝
Groot Mijdrechtstraat 37c
3641 RV MIJDRECHT
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Նիդերլանդական Օրագիր
yukarı