Այս տարվա սկզբից նորովի, աշխատանքային յուրահատուկ մոտեցում է փորձում որդեգրել Նիդերլանդների Թագավորությունում Հայկական Կազմակերպությունները Համակարգող (SCAON) Միությունը: Կոլեկտիվն աշխատանքներն սկսել է աշխատատեղերի նորոգումից, սենյակների կահավորումից: Միությունը փորձում է ընդլայնել կամավորական սկզբմունքներով աշխատող հասարակական աշխատողների քանակը: Կոլեկտիվը համալրվելու է գործավարներով, կազմակերպիչներով, թարգմանիչներով, իրավաբանի, հոլանդերենի, հայերենի և այլ մասնագետներով: Այդ մասին արդեն միությունը հայտարարություն է տարածել իր ֆեյսբուքյան կայք էջով: «Այս տարի բազմաթիվ նոր ծրագրեր ունենք, որ սպասում են իրագործման, - ասում է Նիդերլանդներում Հայկական Կազմակերպությունները Համակարգող Միության նախագահ Սմբատ Մարտիրոսյանը: Այդ իսկ պատճառով, կարևոր է, որ կոլեկտիվ մուտք գործեն նոր, երիտասարդ կարող ուժեր' հայրենասերների մի կուռ խումբ, խնդիրները հաջողությամբ լուծելու համար»: Միության նախագահը ակտիվ աշխատողներին պարտավորվել է խրախուսել, խոստացել է գնահատել լավ աշխատանքը: Հասարակական կարգով աշխատողներին կտրամադրվեն ճանապարհածախսերն ու գործուղման հետ կապված գումարները: Լավագույն աշխատողներն էլ ցանկության դեպքում հետագայում կարող են անցնել վճարովի աշխատանքի: Բոլոր նրանք, ովքեր ցանկություն կունենան համագործակցել SCAON միության հետ կարող են կապ հաստատել մինչև փետրվարի 15-ը, գրել info@scaon.nl կամ secretaris@scaon.nl էլեկտոնային փոստին, կամ զանգահարել 0685029906, 0297548648 հեռախոսահամարներին, կամ էլ, եթե հարմար է ուղղակի այցելել SCAON-ի գրասենյակ' երեքշաբթի և չորեքշաբթի օրերին, ժամը 10: 30 մինչև 18: 00 հետևյալ հասցելով՝ Groot Mijdrechtstraat 37c 3641 RV MIJDRECHT |