Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթնաժողովին մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Նիդերլանդների Թագավորության Մաստրիխտ քաղաքում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր առավոտյան մինչ գագաթնաժողովի մեկնարկը այցելել է քաղաքի հայկական Սուրբ Կարապետ եկեղեցի, որտեղ կարճատև հանդիպում է ունեցել եկեղեցական վարչության անդամ «Անի» հայ համայնքի ներկայացուցիչների հետ, զրուցել համայնքային առօրյայի, խնդիրների, ծրագրերի, հայրենիքի հետ համագործակցության ամրապնդման հնարավորությունների շուրջ, նաև պատասխանել հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ ՆԻԴ.ՕՐԱԳՐԻ կողմից- Ըստ ԱՆԻ հայ համայնքի հաղոդագրության նախագահի կարճ այցելությունն անակնկալ է եղել իրենց համար և այդ մասին իմացել են վերջին րոպեներին: Չնայած այս հանգամանքին հանդիպումը կառուցողական է եղել: Հարցերի ու պատասխանների միջոցով վեր են հանվել Հայաստանի ու Արցախի ներքաղաքական իրավիճակի, Սիրիայի հայ փախստականների, երիտասարդությանը հուզող խնդիրներ: Փոխանակվել են հուշանվերներ: ԱՆԻ հայ համայնքի ատենապետ Լևոն Սարգիսը տեղի հայ համայնքի անունից շնորհակալություն է հայտնել նախագահին' իրենց այցելելու համար: |