MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +12 °C ... +22 °C Tomorrow:+18 °C
Նախագահ Սերժ Սարգսյանը այցելել է Մաստրիխտի Սուրբ Կարապետ հայկական եկեղեցի
00:22, 05.11.2016
2155 | 0

  • Oct. 20th, 2016 at 10: 38 PM


Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթնաժողովին մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Նիդերլանդների Թագավորության Մաստրիխտ քաղաքում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր առավոտյան մինչ գագաթնաժողովի մեկնարկը այցելել է քաղաքի հայկական Սուրբ Կարապետ եկեղեցի, որտեղ կարճատև հանդիպում է ունեցել եկեղեցական վարչության անդամ «Անի» հայ համայնքի ներկայացուցիչների հետ, զրուցել համայնքային առօրյայի, խնդիրների, ծրագրերի, հայրենիքի հետ համագործակցության ամրապնդման հնարավորությունների շուրջ, նաև պատասխանել հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին:
Հայոց պատմական մայրաքաղաքի հիշատակին անվանված «Անի» հայ համայնքը մշտապես ակտիվորեն մասնակցում է համահայկական խնդիրների շուրջ հոլանդահայկական կազմակերպությունների միջոցառումներին:
2012թ. Լիմբուրգի նահանգի կաթոլիկ եկեղեցու որոշմամբ Քրիստոսի համբարձման եկեղեցին նվիրվել է հայկական համայնքին, որը 2013թ. տարեսկզբին օծվել է Սուրբ Կարապետ` ի հիշատակ Ամստերդամի հին հայկական եկեղեցու: Նվիրատվությունն իրականացվել է ի երախտագիտություն Սուրբ Գրիգոր Լուսավորչի աշակերտ և Մաստրիխտի սուրբը համարվող հայազգի Սուրբ Սերվատեսի, ինչպես նաև քաղաքի ու նահանգի զարգացման գործում «Անի» համայնքի և ընդհանրապես Մաստրիխտում ապրող հայերի ունեցած դրական ներդրման:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

ՆԻԴ.ՕՐԱԳՐԻ կողմից- Ըստ ԱՆԻ հայ համայնքի հաղոդագրության նախագահի կարճ այցելությունն անակնկալ է եղել իրենց համար և այդ մասին իմացել են վերջին րոպեներին: Չնայած այս հանգամանքին հանդիպումը կառուցողական է եղել: Հարցերի ու պատասխանների միջոցով վեր են հանվել Հայաստանի ու Արցախի ներքաղաքական իրավիճակի, Սիրիայի հայ փախստականների, երիտասարդությանը հուզող խնդիրներ: Փոխանակվել են հուշանվերներ: ԱՆԻ հայ համայնքի ատենապետ Լևոն Սարգիսը տեղի հայ համայնքի անունից շնորհակալություն է հայտնել նախագահին' իրենց այցելելու համար:
Նախագահ Սերժ Սարգսյանին ուղեկցել է Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը:

The article published in the Spokesperson project.
Share with friends
Նիդերլանդական Օրագիր
to top