ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +13 °C ... +20 °C Վաղը`+24 °C
Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել НТВ հեռուստաալիքի կիրակնօրյա վերլուծական հաղորդմանը (տեսանյութ)
22:00, 29.04.2018 | mamul.am
42899 | 10

Ռոբերտ Քոչարյանը ռուսական НТВ հեռուստաալիքի կիրակնօրյա վերլուծական հաղորդման շրջանակներում մեկնաբանելով Հայաստանում ստեղծված իրավիճակն՝ ասել է.

«Ի՞նչ է պահանջում Նիկոլ Փաշինյանն՝ ինձ իշխանություն տվեք հենց հիմա, անհապաղ: Իշխանությունը ճամպրուկ չէ, որ ինչ-որ մեկն այն վերցնի ու փոխանցի Նիկոլ Փաշինյանին: Դա կոնկրետ մարդիկ են, խորհրդարանն է, պատգամավորական կորպուսն է, իրենք ունեն սեփական ինքնասիրություն և ստիպել, շանտաժ անել մարդկանց մեծ քանակով, ստիպել նրանց՝ գնալ սեփական խղճի, հայացքների, քաղաքականության մասին ունեցած պատկերացումների դեմ, կարծում եմ, սա լիովին այլ ծայրահեղություն է»:

Տեսանյութի հեղինակները զրուցում են նաև Սպորտի և երիտասարդության հարցերով նախկին նախարար Հրաչյա Ռոստոմյանի, դերասան Հրանտ Թոխատյանի, պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր