ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +12 °C ... +24 °C Վաղը`+21 °C
Երեք օր է գնդեվազցիները, ջերմուկցիներն ու կեչուտցիները փակել են Ամուլսար տանող ճանապարհները. ՀԲՃ
14:35, 21.05.2018 | mamul.am
6332 | 1

Երեք օր է գնդեվազցիները, ջերմուկցիները և կեչուտցիները փակել են Ամուլսար տանող ճանապարհները․
Վայոց ձորի բնակիչները դեմ են Ամուլսարում հանքի շինարարական աշխատանքների շարունակմանը և փակել են դեպի լեռ տանող բոլոր ճանապարհները։ Աշխատանքները փաստացի այս պահին կասեցված են։ Պահանջը շատ հստակ է․ պետք է կանգնեցնել այս ծրագիրը, քանի որ էկոլոգիական և սոցիալ-տնտեսական վնասները շատ վտանգավոր են և արդեն իսկ տեսանելի են տեղի բնակիչների համար։ Նաև ստորագրահավաք է իրականացվում ուղղված ՀՀ կառավարությանը, որպեսզի չեղարկվի այս ծրագիրն ու նոր անկախ փորձաքննություն իրականացվի։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր