Հուլիսի 8-ին Բաթումիի New Dent XXI կլինիկայում «Fast & Fixed և CAD/CAM տեխնոլոգիաների կիրառմամբ՝ Fast&Fixed տեխնոլոգիայով անատամության լուծման նոր մոտեցում» վիրահատություն է անցկացվել: Վիրահատության օրը տեղադրվել է մշտական անշարժ կոնստրուկցիա՝ երաշխիքով: Վիրահատությունն անցկացվել է իմպլանտոլոգիայի ոլորտում, մասնավորապես, CAD/CAM համակարգում նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ: Fast&Fixed հայեցակարգով CAD/CAM տեխնոլոգիայի կիրառմամբ ստոմատոլոգիական պրոթեզավորման առավելությունները՝ · կոնստրուկցիայի ամրություն, մինույն ժամանակ, թեթևություն, · բարձր էսթետիկ որակներ, · կենսաբանական համատեղելիություն, · հուսալիություն, · արագություն՝ 2 ժամվա ընթացքում, · պատրաստման ճշգրտություն՝ նվազագույն շեղումներով, · արտադրության ավտոմատացում՝ փաստացիորեն սխալների հնարավորության բացառմամբ: CAD/CAM տեխնոլոգիայի շնորհիվ կրճատվում է կոնստրուկցիայի պատրաստման ժամանակը: Ընդամենը 2 ժամվա ընթացքում տեղադրվում են իմպլանտներն ու անշարժ կոնստրուկցիան: Ի տարբերություն մյուս տեխնոլոգիաների, որոնք իրականացվում են մի քանի փուլով, Fast&Fixed միջոցի կիրառումը թույլ է տալիս լուծել անատամության խնդիրը մեկ օրվա ընթացքում, իսկ արդեն այսօր 2 ժամվա ընթացքում հաճախորդը ստանում է անշարժ ֆիքսված ատամնաշար: Fast&Fixed-ը տնտեսող է՝ ի տարբերություն մյուս միջոցների. չկա ոսկորի աճեցման (Sinuslift, աուգմենտացիա) անհրաժեշտություն: Դասընթացի ընթացքում անցկացվել են շնորհանդեսներ հետևյալ թեմաներով՝ «Լնդերի մենեջմենթ», «Էսթետիկ նշանակության հատվածում աշխատանք», «Իմպլանտներով պրոթեզավորում», «CAD/CAM տեխնոլոգիայով ստոմատոլոգիական պրոթեզավորման առավելություններ», ինչպես նաև կլինիկական բարդ դեպքերի քննարկում: Դավիթ Գալստյան, Թամարա Շավաձե, Սերգեյ Սարգսյան Զուգահեռ անցկացվել է տեխնիկական մասով դասընթաց Ցուցադրվել են bredent ընկերության նորարարական նյութերն ու տեխնոլոգիաները: Օգնական՝ Սերգեյ Սարգսյան (Երևանի «Դիվիդենտ» կլինիկայի բժիշկ-օրթոպեդ) Միջոցառումների կազմակերպիչ՝ Bredent Georgia ընկերություն՝ Բաթումիի New Dent XXI կլինիկայի հետ համատեղ: |