ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«Ժողովուրդն է ամենամեծ ստեղծագործողը, գնացեք և սովորեցեք նրանից». այսօր Կոմիտասի ծննդյան օրն է
11:35, 26.09.2018 | mamul.am
5595 | 1

Այսօր հայ մեծ երգահան Կոմիատասի (Սողոմոն Գևորգի Սողոմոնյան) ծննդյան օրն է: Նա ծնվել է Թուրքիայի Քյոթահիա քաղաքում` երաժշտասեր մի ընտանիքում: Մեկ տարեկանում զրկվում է մորից, իսկ տասը տարեկանում կորցնում է հորը: Ապրում է իր տատի հետ մինչև 1881 թվականը, երբ իրենց հայկական թեմի առաջնորդը գնում է Էջմիածին եպիսկոպոս օծվելու համար։ Գևորգ Դ Կաթողիկոսն առաջնորդին պատվիրում է, որ նա իր հետ մեկ որբ երեխա բերի Էջմիածնի վանքում կրթություն ստանալու համար:

Նա գնում է Էջմիածին և այնտեղ իր զարմանահրաշ երգով մեծ տպավորություն է գործում կաթողիկոսի վրա։ Ի վերջո, 20 թեկնածուների միջից ընտրվում է Սողոմոնը։ 1890 թվականին դառնում է սարկավագ և 1893 թվականին ավարտում է Գևորգյան հոգևոր ճեմարանը։ Նրան շնորհվում է աբեղայի աստիճան և տրվում 7-րդ դարի նշանավոր բանաստեղծ, շարականների հեղինակ Կոմիտաս կաթողիկոսի անունը։

«Ժողովուրդն է ամենամեծ ստեղծագործողը, գնացեք և սովորեցեք նրանից». այսօր Կոմիտասի ծննդյան օրն է

Կոմիտասը շրջում է երկրի բոլոր շրջաններով ու գյուղերով և հավաքագրում է զանազան ժողովրդական երգեր և պարեր։ Այսպիսով, նա հավաքում է մոտավորապես 3000 երգ, որոնց մեծ մասը հարմարեցված էր երգչախմբով երգելուն։

Կոմիտասի գլխավոր աշխատանքն իր «Պատարագն» է, որը մինչև այսօր առկա է եկեղեցու ծիսակատարության մեջ: «Պատարագ»-ն առաջին անգամ հրատարակվել է 1933 թվականին Փարիզում և առաջին անգամ ձայնագրվել է 1988 թվականին Երևանում։ 1910 թվից հետո նա ապրել և աշխատել է Պոլսում: 1915 թվականի ապրիլ 24-ին նա շատ ուրիշ հայ մտավորականների պես ձերբակալվել է և հարկադրված քայլել աքսորի ճամփաներով` դեպի Արաբիայի անապատները։ Նրա լավ ընկերները՝ թուրք բանաստեղծ Էմին Յարդաքուլը և ամերիկյան դեսպան Հենրի Մորգենթաուն, միջամտել են, և Կոմիտասն ազատվել է։ Նա տեղափոխվել է Փարիզ, որտեղ էլ մահացել է հոգեբուժական կլինիկայում` 1935 թվականին։ Հաջորդ տարի նրա աճյունը փոխադրվել է Երևան։ 1950-ական թվականներին Կոմիտասի ձեռագրերը նույնպես փոխադրվել են Փարիզից Երևան:

«Ժողովուրդն է ամենամեծ ստեղծագործողը, գնացեք և սովորեցեք նրանից». այսօր Կոմիտասի ծննդյան օրն է

«Հայ ժողովրդի զավակնե՛ր, դուք կարդացեք Մովսես Խորենացի, Եղիշե, Նարեկացի, Խաչատուր Աբովյան, Րաֆֆի, Ալիշան, Պեշիկթաշլյան և տեսեք, թե ով ենք մենք»:

«Մեր ժողովուրդը քարոզ չի հասկանում, մեկ հասկացված ձայնը 1000 ճառ արժի»:

«Հայն ունի ինքնուրույն երաժշտություն... Յուրաքանչյուր ազգի երաժշտությունն իր ազգի հնչական ելևէջներեն կծնի ու կծավալվի։ Հայ լեզուն ունի իր հատուկ հնարավորությունը, ուրեմն և համապատասխանող երաժշտությունը»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր