ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +10 °C ... +21 °C Վաղը`+24 °C
Կոտայքի հյուրանոցում 2 դի են հայտնաբերել, ևս 2 անձ հիվանդանոց է տեղափոխվել
22:06, 26.04.2024 | mamul.am
7477 | 0

Կոտայքի մարզում, չգործող հյուրանոցային համալիրում այսօր 2 դի է հայտնաբերվել, ևս 2 անձ տեղափոխվել է հիվանդանոց։ Տեղեկությունը հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։
Ոստիկանությունը ժամը 17:25-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ է ստացել, որ Ջրվեժի 3-րդ թաղամասի 7/12 հասցեում գտնվող, դեռևս չգործող «Hotel Տ27» հյուրանոցային համալիրի սենյակներից մեկում դիեր կան:
«Ոստիկաններն ու պարեկները նշված հյուրանոցային համալիրի առաջին հարկի սենյակներից մեկում տղամարդկանց մարմիններ են հայտնաբերել հատակին և երկհարկանի մահճակալի 2-րդ հարկի հատվածում: Եվս 2 հոգի նշված վայրից շտապօգնության ավտոմեքենաներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ»,- գրում է կայքը։
Նշվում է, որ հյուրանոցային համալիրը գազիֆիկացված չէ, և թունավորումը չէր կարող նրանց մահվան պատճառ դառնալ։
Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են մահացածների և հիվանդանոց տեղափոխվածների ինքնությունը:
Կայքի տեղեկություններով՝ մահացածներն ու վիրավորները օտարերկրացիներ են, իսկ վաղը պետք է տեղի ունենար նշված հյուրանոցային համալիրի բացումը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր